Showing posts with label Dubai. Show all posts
Showing posts with label Dubai. Show all posts

September 3, 2015

Միացյալ Արաբական Էմիրություններ


Մարդկանց մեծամասնության համար Միացյալ Արաբական Էմիրություններն առաջին հայացքից ընդամենը մեկ արտացոլանք ունի - Դուբայ՝ քաղաք, որտեղ համախմբվել են ճարտարապետական ու դիզայներական երեւակայական լուծումներով կառուցված երկնաքերները, պալմայաձեւ կղզիները, քաղաքների մեծության առեւտրի կենտրոնները, շինությունների ներսում կառուցված ձնասահքի հրապարակներն ու շքեղ լողափերը:
Ավելի խորն ուսումնասիրելիս մեր առջեւ բացվում են եւս 6 էմիրաթներ՝ յուրաքանչյուրն իր ուրույն բնավորությամբ եւ գրավչությամբ:
Չնայած այն հանգամանքին, որ Դուբայն ամենաճանաչվածն է զբոսաշրջիկների շրջանում, Էմիրաթների մայրաքաղաքն այնուամենայնիվ Աբու Դաբին է՝ մշակույթի, սպորտի եւ զվարճանքների խառնարանը: Սրա սահմաններից այն կողմ ձգվում է Ալ Ղարբիա անապատը, որի խորհրդավոր լռությունը երբեմն ընդհատվում է փլվող ավազաթմբերի սուլոցով: Դուբայից հյուսիս գտնվում է Շարժան, որտեղ կենտրոնացված են Էմիրաթների լավագույն թանգարանները: Լողալու եւ ջրային սպորտաձեւերով զբաղվելու համար մեզ իդեալական տեղադրվածություն եւ պայմաններ է առաջարկում Ֆուջեիրան՝ ողողված Օմանի ծովածոցի վճիտ ջրերով: Աջմանն ու Ում Ալ Քայվան հիշեցնում են դեռեւս նախանավթային օրերը, իսկ Ռաս Էլ Խայման ակտիվորեն զարգացնում է ինֆրաստրուկտուրան եւ հավակնում դառնալ գրավիչ տուրիստական քաղաք:

Եւ այսպես միացյալ Արաբական Էմիրությունները բաղկացած են 7 էմիրություններից, որոնք փռված են Արաբական թերակղզու հարավ-արեւելյան անկյունում եւ զբաղեցնում են 83600 քկմ տարածք:

Աբու Դաբի
Դուբայ
Շարժա
Աջման
Ում Ալ Քայվան
Ռաս Էլ Խայմա
Ֆուջեյրա


Աբու Դաբի


Աբու Դաբին ամենախոշոր էմիրությունն է, որը ղեկավարում է ալ Նահյան ընտանիքը: Այն զբաղեցնում է 67,340 քկմ, կամ երկրի ընդհանուր տարածքի 86.7% -ը: Միացյալ Արաբական Էմիրությունները հիմնականում մի մեծ ամայի տարածք է՝ մոտ երկու տասնյակ կղզիներով, այդ թվում նաեւ այն կղզին, որտեղ Աբու Դաբին է գտնվում, գումարած եւս վեց խոշոր կղզիներ, որոնք ձգվում են դեպի Պարսից ծոց: էմիրատների բնակչությունը հիմնականում կենտրոնացված է երեք տարածքներում՝ մայրաքաղաք Աբու Դաբիում, Ալ Էինում, որն իրենից ներկայացնում է Օազիս քաղաք Հաջար Լեռների մոտակայքում եւ Լիվայի գյուղերում:
Ափամերձ քաղաքների բնակչության ապրուստի միջոցը ձկնորսությունն է կամ մարգարտագործությունը, մինչդեռ նրանք, ովքեր ապրում են երկրի խորքերում զբաղվում են հողագործությամբ եւ ուղտերի բուծմամբ:  Նորին Մեծություն Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանը զարգացրել է Աբու Դաբին՝ անշուք անապատից վերածելով ազդեցիկ եւ լիովին արդիականացված պետության: 2004 թվականին՝ Շեյխ Զայեդի  մահվանից հետո  Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանը դարձավ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը եւ Աբու Դաբիի ղեկավարը:

Դուբայ


Դուբայը մեծությամբ երկրորդն է յոթ Էմիրություններից եւ ղեկավարվում է Ալ-Մաքթում ընտանիքի կողմից: Այն զբաղեցնում է մոտավորապես 3,900 կիլոմետր, որը ներառում է նաեւ Հաջար լեռներին կից մի փոքր խորշ Հատտա անունով: Դուբայի երկայնքով հոսում է Դուբայ Քրիքը` բնական նավահանգստով, որն էլ հենց հիմք է հանդիսացել Դուբայի առեւտրային արդյունաբերության զարգացմանը: Դուբայի բնակչության հիմնական եկամտի աղբյուրը մարգարտագործությունն ու ձկնորսությունը են: Իր ղեկավարների խելացի եւ արդյունավետ գործողությունների արդյունքում Դուբայն աստիճանաբար վերածվել է առեւտրի եւ արդյունաբերության առաջատար կենտրոնի ձեռք բերելով ամենամեծ առեւտրային նավահանգիստն ամբողջ հարավային ծոցում: Դուբայի ներկայիս ղեկավարը Նորին Մեծություն շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումն է:

Աջման


Աջմանն ամենափոքր էմիրությունն է եւ զբաղեցնում է 260 քկմ տարածք: Այն ղեկավարվում է Ալ Նուամի ընտանիքի կողմից: Տեղակայված լինելով Շարժայի հարեւանությամբ՝ այն եւս ունի 2 փոքրիկ ծովախորշ՝ Մանամա եւ Մուսֆութ անուններով: Ձկնագործությունն ու այգեգործությունը գոյության հիմնական միջոցներն են: Աջմանը մեծապես շահել է Էմիրությունների միավորումից, փաստ, որն արտացոլվում է նորակառույց հոյակերտ շենքերի եւ աճող ենթակառուցվածքների վրա: 1981 թվականից այս կողմ Աջմանը ղեկավարում է Շեյխ Հումեիդ Բին Ալ Ռաշիդ Նուամին:

Ում Ալ Քայվան



Ում Ալ Քայվան ղեկավարվում է Ալ Մուալա ընտանիքի կողմից եւ ունի 70 քկմ տարածք: Այն ունի ամենաքիչ բնակչությունը եւ տեղակայված է Շարժայի եւ Աջմանի մեջտեղում: Հիմնական գոյատեւման միջոցը ձկնորսությունն ու հողագործությունն է: 1971 թվականին Ում Ալ Քայվանը վերածվեց ժամանակակից Էմիրության եւ շարունակում է իր զարգացումը ներկայիս՝Շեյխ Ռաշիդ Բին Ահմեդ Ալ Մուալայի օրոք:

Ռաս Էլ Խայմա


Ռաս Էլ Խայման ամենահյուսիասյին էմիրություննէ եւ ղեկավարվում է Ալ Քասիմի ընտանիքի մեկ այլ ճյուղի կողմից: Զբաղեցնում է 1700 քկմ տարածք: Շնորհիվ Հաջար լեռներից հոսող ջրերի Ռաս Էլ Խայման ունի յուրօրինակ միկրոֆլորա, այդ իսկ պատճառով գյուղատնտեսությունը երկրի զարգացման կարեւորագույն հիմնաքարն է: Էմիրությունը նաեւ մեծ շահույթ է ստանում իր քարհանքերից եւ ձկներից: Ռաս Ալ Խայմա քաղաքը հարուստ պատմություն ունի: Այն հայտնի է իր զարգացած նավահանգստով եւ բացառիկ մարգարիտներով, որոնք հայտնի են որպես ամենասպիտակն ու ամենակլորը, որ երբեւէ հայտնաբերվել են որեւէ տեղ: Ռաս Էլ Խայմայի ներկայիս ղեկավարը Շեյխ Սաքր Բին Մուհամեդ Ալ Քասիմին է:

Ֆուջեյրա


Միակ Էմիրությունը, որը Արաբական ծովածոցի հետ ջրափնյա գիծ չունի, Ֆուջեյրան է, որը ղեկավարվում է Ալ Շարքի ընտանիքի կողմից: Տեղակայված լնելով Օմանի ծովածոցի երկարությամբ, Ֆուջեյրան զբաղեցնում է  1300 քկմ տարածք: Ի տարբերություն մյուս Էմիրությունների, որտեղ գերակշռում էին անապատները, այստեղ տարածքի զգալի մաս են կազմում նաեւ լեռներն ու հարթավայրերը: Ֆուջեյրայի տնտեսությունը հիմնված է ձկնորսության եւ գյուղատնտեսության վրա: Ինչպես Ռաս Էլ Խայման, այնպես էլ Ֆուջեյրան ողողվում է Հաջար լեռներից հոսող ջրերով՝ դառնալով կատարյալ՝ հողագործության համար: Ներկայիս ղեկավարը Շեյխ Համադ Բին Մոհամեդ Ալ Շարքին է:






August 29, 2015

Աբու Դաբի, Դուբայ, Շարժա



Հեռավորություններ՝
Դուբայ - Աբու Դաբի - 150 կմ - 1 ժամ 50 րոպե
Դուբայ - Շարժա - 40կմ - 40 րոպե
Աբու Դաբի - Շարժա - 185 կմ - 2 ժամ 30 րոպե

ԱԲՈՒ ԴԱԲԻ

1. Շեյխ Զաիդ Մզկիթ 

Բաց է ամեն օր, բացի ուրբաթ օրերից

Մեծությամբ աշխարհի 8-րդ մզկիթը համարվող Շեյխ Զաիդ Մզկիթի պաշտոնական բացումն արվել է 2007 թվականին: Օրվա մեջ 3 անգամ ունի անվճար տուր մզկիթում՝ առավոտյան 10-ին, 11-ին եվ երեկոյան 5-ին: Մզկիթ մտնելու համար պահանջվում է համապատասխան հագուստ, որոնք կանայք կարող են ձեռք բերել մզկիթին կից սրահից: Մզկիթն արտասովոր է ինչպես դրսից, այնպես էլ ներսից:



2. Մանարաթ Ալ Սադիյաթ 


Այս վայրը նախկինում եղել է կղզի, որ հետագայում վերածվել է 15400 քմ տարածություն զբաղեցնող այցելությունների կենտրոնի: Հեռավորությունն Աբու Դաբիի միջազգային օդանավակայանից ընդամենը 20կմ է: Ունի ռեստորան, թատրոն եւ 3 հիմնական պատկերասրահներ:

3. Յաս կղզու Ջրային Թագավորություն

Այս անկրկնելի ջրաշխարհն զբաղեցնում է 15 հեկտար տարածություն եւ ունի մոտ 45 ատրակցիոններ: Այստեղ ամեն ինչ ստեղծված է լեգենդի հիման վրա: Էմիրաթյան մի աղջիկ՝ Դանա անունով, փնտրում է լեգենդար մարգարիտը, որն իր ընտանիքին բարեկեցություն պիտի բերի: Այս մոտիվներով ջրաշխարհում կառուցվել են մի քանի ատրակցիոններ, ինչպես նաեւ գործում է մարգարիտ փնտրելու յուրահատուկ ատրակցիոնը՝ ցույց տալու համար, թե որքան նշանակալից է եղել մարգարտի դերը Էմիրաթների հարուստ պատմության մեջ:


4. Մեքենաների՝ Աբու Դաբիի ազգային թանգարան

Թանգարանը պատկանում է շեյխ Համադ Բին Համդան այ Նահյանին: Հավաքածուն ներառում է ավելի քան 200 մեքենա, որոնց թվում կարող եք հանդիպել տարատեսակ մեքենաներ՝ սկսած ամենահազվագյուտից մինչեւ ամենամեծը: Հեռավորությունն Աբու Դաբի քաղաքից մոտ 45 կմ է՝ ճանապարհի տեւողությունը մեքենայով՝ մոտ 1 ժամ: Թանգարանն ունի սպիտակ բուրգի տեսք եւ կարող է համարվել must see վայր բոլոր մեքենասերների համար:



5. Աբու Դաբիի Սահադաշտ

Զայիդ սպորտային քաղաքի սահադաշտը եւս հիանալի վայր է լիցքաթափվելու համար: Օլիմպիական չափերի հսկայածավալ սահադաշտը նախատեսված է ինչպես խմբակային ազատ սահքի, այնպես էլ գեղասահքի ներկայացումների համար:



6. Ֆեռարիի աշխարհ

Սա ամբողջապես Ֆեռարիի թեմատիկայով զվարճանքների կենտրոն է: Այն գտնվում է աշխարհի ամենամեծ փակ տարածությամբ զվարճանքների կենտրոնների ցանկում: Քաղաքի կենտրոնից այստեղ կարելի է հասնել 30 րոպեում: Այստեղ է գտնվում նաեւ Ֆեռարիի ամենամեծ խանութ ցուցասրահը:


7. Քորնիշ

Հիանալի վայր հանգստանալու համար: 8 կմ երկարությամբ այս յուրահատուկ զբոսավայրը ներառում է զանազան մանկական խաղահրապարակներ, ռեստորաններ, հետիոտնային անցումներ: Հեծանվային զբոսանքներն ամենատարածվածն են այս վայրը վայելելու համար: Այս վայրն ամսական հյուրընկալում է 50.000 այցելու:




Դուբայ

1. Չիլ Աութ կաֆե

-6 աստիճան ջերմաստիճանով այս յուրօրինակ սրճարանում ամառվա տապին կարող եք վայելել հիանալի տաք թեյ կամ սուրճ եւ զգալ ձմեռային թարմություն: Սրճարանում ամեն ինչ՝ սեղաններ, բազմոց, կահույք, պատրաստված է սառույցից եւ ծածկված փափուկ բնական մորթով: Ներքին գունավորումն ու միջավայրը վայրկենապես մոռացնել կտան դրսի խեղդող տապն ու անխնա այրող արեւը:


2. Ատլանտիս

Ջրային զվարճանքներից ամենատարածվածների թվում է Ատլանտիսը: Այստեղ դուք կարող եք լողալ դելֆինների հետ, զմայլվել ծովային հսկա ակվարիումներով եւ վայելել ձեր ժամանցը այլ ծովային կենդանիների ընկերակցությամբ: Այն գտնվում է անմիջապես ծովի ափին, զբաղեցնում է 17 հա տարածք եւ ունի 2 կմ երկարություն: Հատկապես տպավորիչ է կենդանի շնաձկներով ակվարիումը:

Մուտքի տոմսն արժե 290 դիրհամ: Գրեթե միշտ ամառային սեզոնի ժամանակ այստեղ լինում են զգալի զեղչեր:





3. Վայլդ Վադի

Ամենատարածված ակվապարկը Դուբայում, որն ունի մոտ 30 եւ ավելի տարատեսակ ջրային ատրակցիոններ, ավազաններ, ժամանցի վայրեր: Գտնվում է Ջումեյրա լողափում, Դուբայի հայտնի հյուրանոցների եւ այլ առեւտրային կենտրոնների հարեւանությամբ, ինչը հնարավորություն է տալիս միաժամանակ վայելել ժամանցը քաղաքում եւ կտրվել ամռան տապից:

4. Դուբայի Շատրվաններ եւ Բուրջ Խալիֆա



Դուբայ այցելող ոչ մի զբոսաշրջիկ բաց չի թողնում պարող շատրվաններով հիանալու առիթը: Շատրվանների շոուն ամբողջովին անվճար է: Այն գտնվում է Խալիֆա գետի վրա եւ ունի մոտ 300մ երկարություն: Շատրվանի թռիչքի բարձրությունը հասնում է մինչեւ 150 մետրի: Նախագծի հեղինակները Լաս Վեգասի Բելաջիո հյուրանոցային համալիրի հայտնի շատրվանների նախագծողներն են: Այն անկրկնելի է օրվա բոլոր ժամերին եւ յուրօրինակ հատկապես երեկոյան:

Շատրվանների անմիջապես կողքինէ գտնվում Բուրջ Խալիֆան՝ աշխարհի ամենաբարձրահարկ կառույցը: Այն բաղկացած է 163 հարկից, իսկ 124-րդ հարկից կարող եք հիանալ Դուբայի գեղեցկությամբ, ինչպես նաեւ վայելել շատրվանների խենթ պարը:

5. Սկի Դուբայ


Այս յուրօրինակ ժամանցի վայրը տեղակայված է Էմիրաթ Մոլում: Այո, այո... այն ինչ տեսնում եք տեղակայված է փակ տարածության մեջ: 3000 քառակուսի մետր տարածությունը ծածկված է ձյունով եւ իր տեսակի մեջ միակն է ողջ միջին արեւելքում:
Այստեղ կարող եք սահել, ձնմարդ պատրաստել, ձնագնդի խաղալ, իսկ տպավորություններն առավել իրականին մոտեցնելու համար, պարբերաբար կզգաք ձնային փլուզումներ, որոնք ավելի զվարճալի եւ ուրախ են դարձնում ժամանցը:

6. Դուբայ Դելֆինարիում

Ամսական 30.000 այցելու սպասարկող դելֆինարիումում կարող եք վայելել այս ինտելեկտուալ կենդանիների երգը, պարը, շոուները, շփվել նրանց հետ անհատական լողի դասընթացների ժամանակ, ինչպես նաեւ վայելել մոտ 20 էկզոտիկ թռչունների եւ թութակների մասնակցությամբ շուուները եւ փորձել ուժերը հայելային լաբիրինթոսում: Լաբիրինթոսն զբաղեցնում է մոտ 1000քմ տարածք: Այստեղ մտնելուց անմիջապես հետո կորչում է ժամանակի եւ տարածության զգացողությունը, քանի որ ամեն ինչ հայելային է ու խաբուսիկ, եւ այնտեղից դուրս գալու համար միակ ապավենը մնում է ինտուիցիան:


7. Միրիքլ Գարդն Դուբայ

Այս հրաշք այգին բացվել է 2013 թվականին: Զբաղեցնում է մոտ 8000 քմ տարածք, ունի 45 մլն ծաղիկ, այգում ծաղիկների գույների քանակը՝ 60 է, իսկ մուտքի տոմսն արժե 30 դիրհամ, մինչեւ 3 տարեկանների մուտքն անվճար է::
Այն նախատեսվում է դարձնել աշխարհի ամենամեծ ծաղիկների այգին, որը կունենա նաեւ 10.000 տեսակի կենդանի թիթեռնիկներով այգի, իսկ այցելուները կկարողանան համտեսել մրգեր եւ բանջարեղեններ այգու ծառերից:

Ամառվա ընթացքում այգին փակվում է սաստիկ շոգերի պատճառով:


Շարժա

1. Ալ Քասբա




Ալ Քասբան ամենամեծ ժամանցի կենտրոնն է Շարժայում: Այն ներառում է ռեստորաններ, զվարճանքի եւ բիզնես կենտրոններ, կրկես, ակվարիում եւ այլն: Ամենահայտնի երեւույթներն այստեղ կիլոմետրերով ձգվող արհեստական ջրատարն է եւ Էմիրատների Անիվը: Ջրատարի ամբողջ երկարությամբ ձգվում են 2 կողմերը միմյանց միացնող կամուրջներ, ինչպես նաեւ հնարավոր է շրջագայել նավակներով ջրատարի երկայնքով դեպի Խալիդ եւ Ալ Խան ծովածոցեր:

2. Ալ Մաջազ Վոթերֆրոնթ



Ընտանեկան զբոսանքի համար յուրահատուկ այս վայրը կառուցվել է 2012 թվականին: Հիմնական գրավչությունը երգող շատրվաններն են եւ դեպի ծովածոց բացվող շքեղ տեսարանը: Հեծանվորդներն այստեղ եւս կարող են վայելել ծովափով երթեւեկելու հաճույքը:

3. Շարժա ազգային պարկ

Ընտանեկան հանգստի եւ լիցքաթափվելու արտակարգ վայր: Այգում կա փոքրիկ կենդանաբանական այգի՝ էկզոտիկ թռչուններով եւ բազմաթիվ մանկական խաղահրապարակներ: Մուտքի վճարը 2 դիրհամ է:


May 18, 2013

Հանգիստ երեխայի հետ

Հանգիստ երեխայի հետ





Եթե որոշում եք կայացրել այս տարի հանգստանալու մեկնելիս երեխաներին վերցնել ձեզ հետ, ուրեմն կեցցեք: Համարձակությունն ու համբերությունը ձեզ պատվով դուրս կբերեն այդ փորձությունից: Նախքան հանգստի մեկնելը անհրաժեշտ է համակարգել մի քանի բան՝

1.
Պետք է կարգի բերել բոլոր փաստաթղթերը
2.
Հավաքել եւ թարմացնել դեղարկղիկը
3.
Առանձին պայուսակում դասավորել երեխաների սիրելի իրերը, առանց որոնց նրանք իրենց անհանգիստ կզգան
4.
Հաշվի առնել առողջության, տրամադրության փոփոխությունները ճանապարհորդությանը նախորդող մի քանի օրերին
5.
Հնարավորության դեպքում մինիմալի հասցնել հանգստի ընթացքում բոլոր կազմակերպչական հարցերը

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝
Անձնագիր, սոց. քարտ (կախված երկրից նաեւ անձնագրի թարգմանություն),
Եթե երեխային ուղեկցում է հայրը, ապա նոտարով հաստատված թույլտվությունը պարտադիր է

Ի՞նչ դեղեր են անհրաժեշտ՝
Տարբեր լայնության բինտեր, բժշկական սպիրտ, ստերիլ անձեռոցիկներ, յոդ, բամբակ, սպեղանի, ջերմաչափ, ջերմիջեցնող միջոցներ, հակավարակիչ միջոցներ, ցավազրկողներ, հանգստացնող միջոցներ, հազի և հարբուխի դեմ միջոցներ, աղի-ստամոքսային խանգարումը կանխարգելող կամ բուժող միջոցներ, հակաալերգիկ և հակավիրուսային միջոցներ, ներարկիչ. (Մնացածը՝ ըստ դեպքի եւ անհրաժեշտության)
Ձեզ հետ ինքնաթիռ վերցրեք բամբակ եւ ծծակ, վայրէջքի ժամանակ առաջանում է ճնշման տատանում, որից լարվում են ականջները: Լարվածության զգացողությունը թուլացնում է ծծակը, իսկ ձայնը համեմատաբար խլացնում է բամբակը

Ինչպե՞ս ստուգել տուրիստական փաթեթի բաղադրիչները

Տոմս
հյուրանոցի ամրագրման փաստաթուղթ
տրանսֆերի առկայության դեպքում, տրանսֆերը հաստատող փաստաթուղթ
ապահովագրական կտրոններ

Մնացած այլ հարցերին պատասխաններ կարող եք ստանալ միանալով ֆեյսբուքյան այս էջին...


https://www.facebook.com/groups/vstab/