December 5, 2015

Տարբեր ազգերի ավանդական կերակուրներ

Հոգաո - Կոլոմբիա



Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 միջին չափի սոխ,
2 հասած լոլիկ
3 պճեղ սխտոր
1/2 կանաչ պղպեղ
մի քանի ճյուղ կանաչ սոխ
3 ճաշի գդալ ձեթ
1/2 թեյի գդալ չաման
2 թեյի դգալ զաֆրան
մի քանի ճյուղ համեմ
աղ, համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝
Կտրատել սոխը, լոլիկը, կանաչ սոխը, բիբարը, մանրացրած սխտորը եւ ձեթի, չամանի, զաֆրանի հետ լցնել կաթսայի մեջ: Միջին ջերմաստիջանով, պարբերաբար խառնելով եփել այնքան մինչեւ բաղադրիչները դառնան փափուկ եւ փխրուն (մոտ 20 րոպե): Ավելացնել համեմը եւ եփել եւս 5 րոպե: Կրակից վերցնելուց հետո թողնել կաթսայում մոտ 10 րոպե եւ մատուցել: Համեղ է նաեւ սառը:


Կուկոդոկ Սանգկայայով - Մալազիա


Անհրաժեշտ բաղադրիչներ՝
2 մեծ, լավ հասած բանան
200 գրամ մաղած ալյուր
4-5 գդալ շաքարի փոշի
1 ձու

Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդեռի մեջ եւ հարել մինչեւ դառնա միասեռ զանգված: 30 րոպե թողնել սառնարանում:
Տաքացնել ձեթը մինչեւ 180 աստիճան: Ճաշի գդալի չափով գնդիկները գցել ձեթի մեջ եւ երկեւ կողմից տապակել: Պետք չէ թավան ծանրաբեռնել, որպեսզի ջերմաստիճանը չընկնի: Հանելուց հետո ցամաքեցնել անձեռոցիկով եւ փաթաթել որպեսզի տաք մնան:

Շարունակելի...

No comments:

Post a Comment