July 24, 2015

Մասնավոր հետազոտություն Սեւ ծովի ափերին

Մասնավոր հետազոտություն Սեւ ծովի ափերին Արա Մարությանի կողմից


Հուլիս-Օգոստոս, 2015թվ.

Հաշվի առնելով սեզոնային հետաքրքրությունը Աջարիայի հանգստավայրերի նկատմամբ, ներկայացնում եմ իմ կողմից ուսումնասիրված կեցության վայրերի մասնակի նկարագրությունը.

1, Անակլիա-եղանակը չորային է մնացած հանգստավայրերի համեմատ, ափը սև ավազ է Ուռեկիի նման, բայց մագնիտը ավելի քչոտ: Որպես քաղաք զիջում է Բաթումիին, զբոսնելու տեղը միայն հյուրանոցների դիմաց է: Հյուրանոցները հիմնականում 3-ն են, Գոլդեն ֆլիս, Պալմ բիչ, Անակլիա, վերջինում ողջ սեզոնը զբաղված է, Գոլդեն Ֆլիսում օգոստոսից 1 կամ 2-տեղանոց համարի գինը 1 օրվա համար սկսում է 90 դոլարից, Պալմ Բիչում 80 դոլարից սկսած: Տները անիմաստ թանկ են առայժմ՝ 1 անձը առանց սնունդ 15դոլ-ից սկսած, երևի կապված է անցյալ տարվա Կազանտի միջոցառման ազդեցության հետ, բայց շատ ազատ տներ կան:

Անակլիայի ափը...



2.Գրիգոլեթի-Սկսվում է Բաթումի-Փոթի ճանապարհաբաժանից դեպի Փոթի: Շատ լավ հանգստավայր է, ավազը՝ սև, մանր, Ուռեկիի նման, բայց մագնիտը անելի քիչ: Բնությունը շատ լավն է՝ կանաչապատ: Հյուրանոցից դուրս զբաղմունք չկա, բայց իմ տեսած 4 հյուրանոցներից 2-ում դրա կարիքը չկա, քանի որ հատկապես Անդամետի հոթելում ամեն ինչ կար, սկսած թենիսի կորտերերից մինչև քաղցրահամ ջրով լողավազանները, բարձրակարգ սրճարանները, երեխաների խաղահրապարակները, ամբողջովին պալմաներով շրջապակված տարածքը և շքեղ կահավորված համարները, ամենուրեք անվտանգության աշխատակիցներ են, սպասարկումը՝ բարձրակարգ: Հրաշք հոթել է և չի զիջում աշխարհի լավագույն բրենդներին.. Գինը օգոստոսին սկսած 110դոլ-ից: Շատ լավն է նաև ՌեՏա հոթելը՝ մոդեռն ոճով և սպա կենտրոնով, գինը սկսած 75 դոլ-ից, բայց տեղեր գրեթե չկան: Միջին կարգի լավ հոթելներ են նաև Ցենտրալը՝ գինը 45 դոլ-ից սկսած և Լաշտանը՝ գինը 3 սենյականոցը 4 անձի համար՝ 50 դոլ: Այստեղ կան նաև 2 հարկանի քոթեջներ՝ 100 դոլ: Կա նաև շատ լավ 2 հարկանի առանձնատուն՝ 4 ննջասենյակ, 2 սանհանգույց , մեծ խոհանոց և հյուրասենյակ՝ շքեղ կահավորված: Ունի մեծ բակ, ծովից 100մ: Գինը 100դոլ:

Գրիգոլեթիի ափը



3. Ուռեկի- ներկայացնելու հարկ չկա, այս տարի ինձ թվում է, որ հայերը այնտեղ Քոբուլեթիից շատ են, հիմնական փողոցը հիշեցրեց Հնդկաստանը..Իմ տեսած հոթելներից շատ լավն էին Կոլխիդա առողջարանը լողավազանով, 3 անգամ սննդով և բուժումով 130 դոլ-ից սկսած, Ալբատրոսը՝ լողավազանով մոտ 50 դոլ-ից, Ռիվերան՝ 35 դոլ-ից , Չիտո-կվրիտոն՝55 դոլ-ից, Դելտան լողավազանով՝ 50 դոլ-ից, Էվկալիպտը՝ 50 դոլ-ից, Լիզին՝ 3 անգամ սննդով՝ 50 դոլ-ից սկսած, Պրեմիումը՝ 2 անգամ սննդով՝ 60 դոլ-ից սկսած, Տորնադոն՝ 45 դոլ-ից: Շատ լավն են իրենց գների համեմատ Նացիոնալը՝ 50 դոլար և Վիլլա Ուրեկին՝ նոր մասնաշենքով՝ 50 դոլ-ից սկսած: Բոլոր գները վերաբերվում են 2-տեղանոց համարներին..

Ուռեկիի ափը


4, Շեկվեթելի -գտնվում է Ուրեկիի և Քոբուլեթիի գրեթե մեջտեղում՝ Ցինցինաթելի դիմաց: Շատ լավ բնություն ունի, ամբողջովին՝ անտառապատ: Զբոսանքի վայրեր չկան, իհարկե հզոր Ցինցինաթելը չհաշված: Ափը հիմնականում ավազ է, քիչ քարերով: Շատ լավ հոթելներ են Միրաժը՝ 3 անգամ սննդով՝ 165 դոլ-ից սկսած, Գուրիա Փալասը 3 անգամ սննդով 100 դոլ-ց, Օլիմպը 3 անգամ սննդով՝80 դոլ-ից, Բաջիոն 3 անգամ սննդով՝ 75դոլ-ից,Շեկվեթելի Բիչը՝ 60 դոլ-ից, Լագունան՝ 60 դոլ-ից, Ալֆան՝ 35 դոլ-ից սկսած: Իր գնի համեմատ՝ 30 դոլ, շատ լավն էր Դավիդը՝ ջերմ մթնոլորտ, ուշադիր վերաբերմունք, մեծ մաքուր խոհանոց..Ծովափին գտնվող 2-հարկանի գեղեցիկ առանձնատունը շատ լավ կահավորված/5 ննջասենյակ, 3 սան-հանգույց, մեծ խոհանոց և հյուրասենյակ/-300դոլ: Կարելի էր վերցնել նաև 1 ննջասենյակը՝ 50 դոլ:

Շեկվեթելիի ափը



5. Քոբուլեթի-նկարագրելու կարիք չկա..Ուղղակի հիշեցնեմ, որ ունի 3 զուգահեռ փողոցներ. անմիջապես ծովի ափինը՝ Թամար թագուհու, հիմնական փողոցը՝ Ագմեշենեբելի /Դավիթ Շինարար/ և Ռուսթավելին..Իրոք շատ լավն է 5* Ջորջիա Պալասը 200 դոլ-ից սկսած, Կաբուլետի Բիչը 2 անգամ սննդով՝ 130դոլ-ից, Սավանեն՝ 55դոլ-ից, Էլզան՝ 50 դոլ-ից, Իվերիա Բիչը՝ 28դոլ-ից, Բելգրադը՝ 50 դոլ-ից սկսած: Իրենց գների համամատ շատ լավն էին Պոնտոն՝ լողավազանով, շատ մաքուր պայմաններով, ջերմ վերաբերմունքով, շքեղ կահավորանքով, գեղեցիկ ռեստորանով՝ , Չվենի Էզոն, Գրին հաուսը, Սանապիրոն, բոլորը մոտ 45դոլ-ից սկսած..

Քոբուլեթիի ափը



6, Չակվի-Բաթումիի հետ կապի համար շատ հարմար վայր է, մոտ 10 րոպե մեքենայով..Բնությունը լավն է, անտառապատ, ափը՝ ավազ-քար: Շատ լավն է Օազիս հոթելը 2 լողավազանով 3 անգամ սննդով՝ 190-ից սկսած, Պալման՝ 113 դոլ-ից: Իր գնի համեմատ շատ լավն էր Տալգան՝ 3 անգամ սննդով՝ 55դոլ-ից սկսած..

Չակվիի ափը



7. Մախինջաուրի - Բաթումիին կպած է, ծովից բաժանվում է հիմնական ճանապարհով: Ընտրել եմ 1 նոր կառուցված հոսթել և 2 հյուրատուն: ՍՎ հոսթելը շատ շքեղ կահավորված է՝ 45դոլ-ից սկսած: Շատ հարմար և ջերմ վերաբերմունքով շրջապատված էին Ֆերիդա և Բեսո հյուրատների հանգստացողները, պատրաստված սննունդը շատ որակով էր: Գները ՝1 անձի համար 28 դոլ 2 անգամ սննդով/Ֆերիդայում կար փոքր լողավազան և նաև մինիվեն/, առանց սնունդ՝ 20դոլ.:

Մախինջաուրիի ափը



8-9 Գոնիո-Կվարիատի -Դեպի Թուրքիայի սահման տանող ճանապարհն է, Բաթումիից մոտ 15 րոպե մեքենայով: Ճանապարհի կեսին Բաթումիի օդակայանն է: Քանի որ որոշ մարդկանց մոտ թյուր պատկերացում կա, թե սրանք տարբեր վայրեր են, ասեմ , որ այս 2-ը իրար կպած են ու պայմանական են բաժանված: Այսինքն Գոնիոյից սկսած մինչև Կվարիատի վերջին տունը մեքենայով անցնում ես 5 րոպե..Ճ Գրեթե նույնն է նաև ջուրն ու ավազը: Ուղղակի դեպի Սարպի ջուրը ավելի մաքուր է դառնում: Այստեղ նույնպես հոթելներից և հյուրատներից դուրս միակ զբաղմունքը ծովն է ու շատ գեղեցիկ բնությունը: Այս 2-ում կա շատ լավ զարգացած հոթելների և հյուրատների ցանց: Քանի որ փնտրման համակարգերում հոթելները և հյուրատները ներկայացված են առանձին, ես նույնպես դրանք կներկայացնեմ առանձին:
Թեմո հոթել, նոր է բացվել, Թուրքիա գնացող ճանապարհի աջ կողմում է՝ ծովի կողմը: Շատ լավն է, մաքուր, գինը՝ 70 դոլ-ից սկսած: Էրգիստ հոթելը նույնպես շատ լավն է, ծառերի մեջ, ճանապարհի ձախ կողմում է, ծովից մետ 7-10 րոպե ոտքով, գինը 70 դոլ-ից:Եվա հոթելը ճանապարհի վրա է, ձախ կողմում, գինը՝ 100դոլ-ից:
Կվարիատում շատ լավն են՝ Կվարիատի հոթելը, ծովի կողքին է, իրար դիմաց 2 մասնաշենքեր են, լյուքսերը ծովին նայող, խոհարարը շատ համեղ է պատրաստում, գինը-150դոլ սկսած, ծովի ապին է նաև Լազուրին, բայց տեղ չկա, ,,Հզոր կոմպլեքս է նար ծովի ափին գտնվող Սանսետը, գինը 110դոլ-ից, հենց ճանապարհի ձախ կողմում գտնվող Կամեա հոթելը շատ լավն է, համարները մոդեռն ոճով,նոր, գինը ՝90դոլ-ից, Նեպտունը ճանապարհի ձախ կողմում է՝ անտառի մեջ, գինը 105դոլ-ից:
Հյուրատներից իմ նայածներից ամենալավը Մարիամի տունն է, /էդ տունը 4 հատ 3 հարկանի հյուրանոց է..ՃՃ շատ լավ սարքած, արտակարգ սննդով 1 անձը 3 անգամ սննդով՝ 30 դոլ/, գտնվում է ծովի կողմը: Հենց ճանապարհի վրա է գտնվում նաև Ջումբերի հյուրատունը, 2 տեղանոց սենյակի գինը՝ 40դոլ, դրանից վեր՝ լրիվ անտառի մեջ՝ Ռեզոի հյուրատունը, շատ գեղեցիկ կանաչապատ ձևավորված շրջակայքով, ծովից ոտքով 7-10րոպե/ես 15-ում հասա..ՃՃ/, գինը՝32 դոլ: Մի խոսքով մի 10 հատ էլ կա, հետաքրքրվողներին կուղարկեմ..

Գոնիոի ափը



10, Սարփի - Թուրքիայի սահմանին կպած վերջի վրացական գյուղն է, այստեղ ամենամաքուր ջուրն է, ափը փոքր ու միջին քարոտ: Ճանապարհի աջ կողմում միայն ափն է, հետևաբար Սարփիի բոլոր հանգստացողները պետք է ծով գնալու համար անցնեն ճանապարհը: Կա ընդամենը 1 հյուրանոց՝ Սարփի ռեզորտը, որտեղ միայն 2 հարկանի քոթեջներ են՝ 6 անձի համար, շատ լավն է, 1 օրվա գինը՝200դոլ:
Ընտրվել են եղած հյուրատների լավագույն տարբերակները՝
1 տարբերակը երկհարկանի տան 1 հարկ /2 ննջարան, մեծ հյուրասենյակ, մեծ խոհանոց, սան-հանգույց, մեծ բակ մինչև 8 մարդ տեղավորվում են/ 1 օրը 150դոլ,
2-րդ տարբերակ, շատ շքեղ կահավորված համարներ բոլոր հարմարություններով՝սկսած 55դոլ-ից, 3-րդ տարբերակ՝ 2-րդ հարկ /1 հյուրասենյակ, 1 ննջարան, խոհանոց, սանհանգույց/ մինչև 6 մարդ և 2 երեխա տեղավորվում են/ 80դոլ: Էլի կան, բայց սա արդեն մոտավոր պատկերացում կտա..

Սարփիի ափը


No comments:

Post a Comment