July 9, 2015

Օգտակար տեղեկություններ հանգիստը Սեւ ծովի ափին անցկացնել պատրաստվողների համար



Օգտակար տեղեկություններ հանգիստը Սեւ ծովի ափին անցկացնել պատրաստվողների համար

Արագության սահմանափակում Վրաստանում
Մայրուղի 110կմ/ժ

Բնակելի տարածք - 60 կմ/ժ
Բնակելի տարածքիվց դուրս՝  90 կմ/ժ

Երթեւեկության կանոնների խախտման տուգանքները Վրաստանում՝՝

200 լարի կամ զրկում վարորդական իրավունքից 6 ամսով արյան մեջ ալկոհոլի առկայության դեպքում
40 լարի ամրագոտիները չկրելու համար
300 լարի եթե վարորդը չի կանգնել ոստիկանի ազդանշանից
50 լարի արագությունը գերազանցելու համար

Նախքան մեկնելը ուշադիր ծանոթացեք ձեր իրավունքներին ու պարտականություններին որոշակի արձանագրությունների դեպքում...

Վճարեք տուգանքը օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում (ոչ թե 1 ամիս):

Մի սպասեք տուգանքի վերջնաժամկետին:

Տուգանքի ժամանակին վճարումը կազատի Ձեզ ավելորդ բարդություններից:
Տուգանքի վճարումն ուշացնելու դեպքում հավելյալ տուգանքներն են՝
ա) 10 եւ 20 լարի նախնական տուգանքի դեպքում 150 լարի տուգանք
150, 200, 300 լարի նախնական տուգանքի դեպքում - 500 լարի տուգանք
բ) Ավտոբուսի 5 լարի տուգանքի դեպքում - 50 լարի տուգանք
գ) Ավտոկայանման 10 լարի տուգանքի դեպքում - 150 լարի տուգանք

No comments:

Post a Comment