Showing posts with label Ureki. Show all posts
Showing posts with label Ureki. Show all posts

July 15, 2015

Երեւան-Ուռեկի-Քոբուլեթի-Բաթումի-Երեւան ուղեւորափոխադրում


Հարգելի ծովափասերներ

Ստորեւ ներկայացված է Երեւան-Ուռեկի-Քոբուլեթի-Բաթումի-Երեւան կանոնավոր ուղեւորափոխադրումների մասին ինֆորմացիան:


Տոմսի արժեքը 10.000 դրամ (Մեկ ուղղություն),18.000 դրամ (Երկու ուղղություն),
Խմբերի համար գործում են հավելյալ զեղչեր:


Մեքենաները շարժվում են ամեն օր Հրազդան ստադիոնի մոտից (Մեկ կահույքի սրահի դիմաց): 
Ճանապարհի տեւողությունը 10-11 ժամ 
Մեքենաները՝ Mercedes Sprinter եւ Mercedes Vito
Երեւանից դուրս են գալիս 21:00-ին, Բաթումիից՝ 19:00-ին Ճոպանուղու դիմացից…
Փոփոխությունների դեպքում մենեջերը պարտադիր տեղյակ կպահի:
Mercedes Vito-ն (7 տեղ) ամբողջությամբ կարող եք ամրագրել 130.000 դրամով 2 ուղղության համար
Mercedez Sprinter-ը (15 տեղ)՝ 220.000 դրամ 2 ուղղության համար
Mercedez Sprinter-ը (18 տեղ)՝ 250.000 դրամ 2 ուղղության համար


Ամրագրելու համար կարող եք զանգահարել 095 431543 կամ 098 208097

July 9, 2015

Օգտակար տեղեկություններ հանգիստը Սեւ ծովի ափին անցկացնել պատրաստվողների համար



Օգտակար տեղեկություններ հանգիստը Սեւ ծովի ափին անցկացնել պատրաստվողների համար

Արագության սահմանափակում Վրաստանում
Մայրուղի 110կմ/ժ

Բնակելի տարածք - 60 կմ/ժ
Բնակելի տարածքիվց դուրս՝  90 կմ/ժ

Երթեւեկության կանոնների խախտման տուգանքները Վրաստանում՝՝

200 լարի կամ զրկում վարորդական իրավունքից 6 ամսով արյան մեջ ալկոհոլի առկայության դեպքում
40 լարի ամրագոտիները չկրելու համար
300 լարի եթե վարորդը չի կանգնել ոստիկանի ազդանշանից
50 լարի արագությունը գերազանցելու համար

Նախքան մեկնելը ուշադիր ծանոթացեք ձեր իրավունքներին ու պարտականություններին որոշակի արձանագրությունների դեպքում...

Վճարեք տուգանքը օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում (ոչ թե 1 ամիս):

Մի սպասեք տուգանքի վերջնաժամկետին:

Տուգանքի ժամանակին վճարումը կազատի Ձեզ ավելորդ բարդություններից:
Տուգանքի վճարումն ուշացնելու դեպքում հավելյալ տուգանքներն են՝
ա) 10 եւ 20 լարի նախնական տուգանքի դեպքում 150 լարի տուգանք
150, 200, 300 լարի նախնական տուգանքի դեպքում - 500 լարի տուգանք
բ) Ավտոբուսի 5 լարի տուգանքի դեպքում - 50 լարի տուգանք
գ) Ավտոկայանման 10 լարի տուգանքի դեպքում - 150 լարի տուգանք

May 18, 2013

Հանգիստ երեխայի հետ

Հանգիստ երեխայի հետ





Եթե որոշում եք կայացրել այս տարի հանգստանալու մեկնելիս երեխաներին վերցնել ձեզ հետ, ուրեմն կեցցեք: Համարձակությունն ու համբերությունը ձեզ պատվով դուրս կբերեն այդ փորձությունից: Նախքան հանգստի մեկնելը անհրաժեշտ է համակարգել մի քանի բան՝

1.
Պետք է կարգի բերել բոլոր փաստաթղթերը
2.
Հավաքել եւ թարմացնել դեղարկղիկը
3.
Առանձին պայուսակում դասավորել երեխաների սիրելի իրերը, առանց որոնց նրանք իրենց անհանգիստ կզգան
4.
Հաշվի առնել առողջության, տրամադրության փոփոխությունները ճանապարհորդությանը նախորդող մի քանի օրերին
5.
Հնարավորության դեպքում մինիմալի հասցնել հանգստի ընթացքում բոլոր կազմակերպչական հարցերը

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝
Անձնագիր, սոց. քարտ (կախված երկրից նաեւ անձնագրի թարգմանություն),
Եթե երեխային ուղեկցում է հայրը, ապա նոտարով հաստատված թույլտվությունը պարտադիր է

Ի՞նչ դեղեր են անհրաժեշտ՝
Տարբեր լայնության բինտեր, բժշկական սպիրտ, ստերիլ անձեռոցիկներ, յոդ, բամբակ, սպեղանի, ջերմաչափ, ջերմիջեցնող միջոցներ, հակավարակիչ միջոցներ, ցավազրկողներ, հանգստացնող միջոցներ, հազի և հարբուխի դեմ միջոցներ, աղի-ստամոքսային խանգարումը կանխարգելող կամ բուժող միջոցներ, հակաալերգիկ և հակավիրուսային միջոցներ, ներարկիչ. (Մնացածը՝ ըստ դեպքի եւ անհրաժեշտության)
Ձեզ հետ ինքնաթիռ վերցրեք բամբակ եւ ծծակ, վայրէջքի ժամանակ առաջանում է ճնշման տատանում, որից լարվում են ականջները: Լարվածության զգացողությունը թուլացնում է ծծակը, իսկ ձայնը համեմատաբար խլացնում է բամբակը

Ինչպե՞ս ստուգել տուրիստական փաթեթի բաղադրիչները

Տոմս
հյուրանոցի ամրագրման փաստաթուղթ
տրանսֆերի առկայության դեպքում, տրանսֆերը հաստատող փաստաթուղթ
ապահովագրական կտրոններ

Մնացած այլ հարցերին պատասխաններ կարող եք ստանալ միանալով ֆեյսբուքյան այս էջին...


https://www.facebook.com/groups/vstab/