Դոհա - Երեւան ուղիղ թռիչքներ
Քաթար ավիաուղիները հայտարարել է մայիսի 15-ից Դոհա-Երեւան Թռիչքների բացման մասին:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 4 անգամ:
Խոսելով այս մասին՝ Քաթար ավիաընկերության գործադիր տնօրենը նշել է, որ դեպի Երեւան եւ հետ թռիչքիների ուղեւորների համար շահավետ կլինի նաեւ այս ամիս նախատեսվող Դոհա - Լոս Անջելես թռիչքների բացումը:
2016-ին Քաթար ավիաընկերությունը նախատեսել է բացել թռիչքներ ամերիկյան Լոս Անջելես, Ատլանտա եւ Բոստոն ուղղություններով: Այս պահին Քաթար ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում մոտ 150 երկրներում:
Դոհա- Երեւան թռիչքները կիրականացվեն A320 ինքնաթիռով, որը նախատեսված է 144 ուղեորի համար, որոնցից 12-ը բիզնես կարգում:
Քաթար ավիաընկերությունը 2015 թվականի հունիսին կայացած Skytrax մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա Ավիաընկերություն» անվանակարգին երրորդ անգամ եւ «Մերձավոր Արեւելքի Լավագույն Ավիաընկերություն» անվանակարգին իներորդ անգամ: Ունի 175 ինքնաթիռ, 150-ից ավել ուղղություն եւ 19 տարվա պատմություն:
Աղբյուրը՝ http://www.qna.org.qa/en-us/News/16012419400064/Qatar-Airways-Announces-Service-to-Armenia
No comments:
Post a Comment