Սեզոնը բացվում է դեկտեմբերի 13-ից և տևում է մոտ 3,5 ամիս... Հիմա շատ լավ եղանակ է, ձյուն կա, Գուդաուրին պատրաստվում է բացմանը... Ձյան քիչ լինելու դեպքում հատուկ մեքենաներով անհրաժեշտ վայրերը ծածկվում են ձյունով..
Ենթակառուցվածքներով Ծաղկաձորից թույլ է, հանգստանում են հիմնականում դահուկորդներ..Արագվիի կիրճը նայող տեսարանը շատ գեղեցիկ է... Ամանորի հետ կապված օրերին գինը մոտ 30-50% բարձր է և հիմնականում լրիվ զբաղված են, գները ԴԲԼ համարների համար սկսվում են մոտ 80 դոլ, 2 սննդով.. Կան մոտ 25-30 հյուրանոցներ և հյուրատներ.. Լողավազան ունի միայն Մարկո Պոլոն..Հյուրանոցների հիմնական մասը շատ լավ տեսարաններով է, ունեն ռեստորաններ, բարեր, դահուկների վարձույթ, չորացման տարածքներ, սաունաներ, կիրճին նայող պատշգամբներ..
Թբիլիսիից մինչև Գուդաուրի տևում է մոտ 2 ժամ, պետական երթուղայինի գինը 7 լարի Դիդուբիի ավտոկայանից...
Ցանկացողներին /մինիմում 7 անձ/ ,,հայկական Օրթաչալա,, ավտոկայանից կարող եմ օգնել տեղափոխող վարորդների համարները տրամադրելով, մոտավոր գինը կարծեմ 15 լարի..
No comments:
Post a Comment