Հորդանանի մայրաքաղաք Ամմանից մինչև Մեռյալ Ծովի հյուրանոցների համալիր հեռավորությունը կազմում է մոտ 40-45կմ, գրեթե նույնքան էլ տևում է հասնելը ժամանակի առումով՝ 30-40 րոպե: Հետաքրքիր զգացողություն ես ունենում, երբ այդ 40 րոպեի ընթացքում ծովի մակերևույթի 800մ բարձրությունից իջնում ես ծովի մակերևույթից 400 մ ցածր, այսինքն մոտ 1200մ.. Մեռյալ ծովի ափում այժմ գործում են ընդամենը 7 հյուրանոց, որից 3-ը գործունեությունը սկսել են վերջին 2 տարվա ընթացքում: Ականատեսների պատմելով, Հորդանանի մասում գտնվող հյուրանոցները որակով և սպասարկման մակարդակով մի քանի անգամ գերազանցում են Իսրայելի Մեռյալ ծովի ափի հյուրանոցներին…Մինչև համալիր հասնելը, բոլոր մեքենաները ավտոմայրուղու վրա տեղակայված զինվորական անցագրային կետում անվտանգության առումով ստուգվում են, բայց քանի-որ տուրիստական ավտոբուսներին ու վարորդներին զինվորականները ճանաչում են, դա տևում է մեկ րոպե..2-րդ ստուգումը հյուրանոցների դարպասների մոտ է, որի ժամանակ հայելիով և հատուկ սարքով ստուգվում է մեքենայի ներքևի մասը և 3-րդ ստուգումը արդեն հյուրանոցի մուտքի մոտ է՝ օդակայանի ուղևորների զննման նման..Սկզբից շատ էի նեղսրտում, բայց հետո հասկացա, որ որպես տուրիստներ բերող կազմակերպության ղեկավար, այդ ստուգումները և տեսարժան վայրում գտնվող տուրիզմի ոստիկանությունը հիմք են տալիս ինձ պնդելու, որ ես 100 տոկոսով երաշխավորում եմ իմ տուրիստների անվտանգությունը…Բոլոր հյուրանոցներում անձնակազմի սպասարկումը և վերաբերմունքը տուրիստների նկատմամբ հասցված է շատ բարձր մակարդակի՝ անկախ հյուրանոցի աստղից..
Հյուրանոցների համառոտ նկարագրություն
Մեռյալ Ծով:
Kempinski Ishtar
Համարվում է աշխարհի Կեմպինսկի հյուրանոցային բրենդի լավագույններից: Համալիրը տարածված է 70 հազար քմ վրա և բաղկացած է 3 մեծ տարածքներից՝ հիմնական մասնաշենքից, ,,Իշտար,, վիլլաների համալիրից և ,,Իշտար,, մասնաշենքից: Ամբողջ համալիրի դիզայնի փիլիսոփայությունը մոտեցված է Բաբելոնյան ժամանակաշրջանին: Իշտար բառը գալիս է շումերական սիրո և պատերազմի աստվածուհի Իշտարից: Այժմ Իրաքի տարածքում գտնվող այդ աստծուն նվիրված պալատը նույն ձևով վերակառուցված է, այդ թվում 6 մ բարձրություն ունեցող դարպասները: Նույն ձևով նմանակված են նաև Շամիրամի կախովի այգիները: Այդ հզոր կոմպլեքսի ԱՆԱՆՏԱՐԱ առաղջարանային կենտրոնի մակերեսը կազմում է 10 հազար քմ, որը ապահոված է ժամանակակից տեխնիկայի վերջին նվաճումների սարքավորումներով..
Mövenpick Resort & Spa Dead Sea
Ընդհանրապես Մովենպիկ հյուրանոցային բրենդային ցանցը Հորդանանում մեծ տարածում ունի: Նովենպիկներ կան Ամմանում, Մեռյալ Ծովի ափին, Պետրայում, Աքաբայում՝ 2 համալիր և այլն..Դրանք առանձնանում են լիքը բուսականությամբ, արաբական գյուղերին բնորոշ շատ գեղեցիկ դիզայնով, առողջարանային ,,Զարա,, կենտրոններով.. Միայն Մեռյալ ծովի ,,Զառայի,, տարածքը կազմում է 6 հազար քմ..Ի դեպ, Ժնևում բարձր պաշտոն զբաղեցնող իմ մոտ մարդկանցից, որն ըստ պաշտոնի ամենամսյա անվճար ստուգում է անցնում այնտեղի բարձրակարգ բժշկական հաստատությունում, ապշած էր այստեղի բժշկական ստուգման և բուժման շատ ավելի բարձր մակարդակից…
Crown plaza
Winter Valley Warwick Resort and SPA
Holiday Inn Jordan Dead sea Resort
Այս 3 հյուրանոցները բացվել է 2012թ-ից` համադրելով ժամանակակից դիզայնը, բարձր մակարդակի հյուրընկալությունը, արևելքի գեղեցիկ դիզայնի առանձնահատկությունները. Բոլորի լողափերը ավազոտ են, ունեն առողջարանային կենտրոններ, լողափի պարագաները անվճար են..
Կարմիր Ծով:
Movenpick Tala Bay Aqaba 5*
Մովենպիկ Թալա-Բեյ.. Արևելյան շքեղությամբ փայլող այս հոթելը սկսել է աշխատել 2009թ-ից.. Կան մարդիկ, որոնք Հորդանան են գալիս հատկապես հենց այս հյուրանոցում հանգստանալու համար.. Լրիվ համաձայն եմ իրենց հետ...իրոք շատ լավն է, պակաս բան չկա.. Ընտանեկան 2 սենյականոց համարներից դուրս ես գալիս միանգամից տաք լողավազաններ...
MOVENPICK AQABA
RADISSON TALA BAY
MARINA PLAZA
Մովենպիկ Աքաբան առանձնանում է շատ լավ սննդով, հետաքրքիր դիզայնով, միշտ համարներում հյուրերի համար դրված Մեռյալ ծովի բարիքներից պատրաստված տարբեր օճառներով, սան-հանգույցի արևելյան պարագաներով՝ խալաթ, տնային հողաթափեր և այլն...
Ռեդիսոնը վերջերս է հանձնվել շահագործման, չնայած նոր լինելուն, այդ հյուրանոցը միշտ համար խնդիրներ է առաջացրել, ընդ որում՝ հիմնականում սպասարկման ոլորտում..
Մարինա Պլազա , միակ 4* հոթելը ծովափին, որը շատ ավելի եմ նախընտրում տուրիստների համար, քան 5* Ռեդիսոնը.. Շատ մաքուր, ջերմ, համեմատաբար էժան...
Հորդանանի Կարմիր ծովի հենց ափին գտնվող հյուրանոցները ընդամենը 6-ն են, որից 3-ը՝ Կեմպինսկին, Ինտերկոնտինենտալը, Մովենպիկը գտնվում են Աքաբա քաղաքի մեջ, իսկ 3-ը՝ Ռեդիսոնը, Մովենպիկ Թալա-Բեյը, Մարինա Պլազան գտնվում են Աքաբա քաղաքից մոտ 18-20 կմ հեռավորության վրա՝ Թալա Բեյ կոչվող շրջանում, որտեղ գտնվում են առագաստանավերի նավահանգիստը, մասնավոր բիզնես ապարտամենտները, ջրասուզման կենտրոնները և սպասարկման այլ ծառայություններ: Այստեղ գտնվող հյուրանոցներից օրը 5 անգամ անվճար կատարվում է ցանկացողների տեղափոխում քաղաք և հակառակը: Աքաբա քաղաքում կան բավականին շատ և համեմատաբար էժան հյուրանոցներ, այդ թվում բրենդային, օրինակ Հիլթոնը..
Kempinski Hotels & Resorts Aqaba 5*
Այս շքեղ հյուրանոցը գտնվում է Ագաբա քաղաքի ծովափին և շահագործման է հանձնվել մի քանի տարի առաջ: Ունի հզոր առողջարանային համալիր, գիշերային ակումբ, բոլոր համարները նայում են ծովին: Համարների վաննայի սենյակը և մնացած սենյակները իրարից առանձնացված են թափանցիկ ապակիով, ...այսինքն վաննայի սենյակից անկախ նրանից ինչով ես զբաղված՝ ծովը դիմացդ է..իհարկե կային նաև շերտավարագույրներ, որոնք ամբողջությամբ չէին փակում վաննայի սենյակը)))Իմ հայկական սարկազմին պատասխանեցին, որ եթե շատ ես ուզում ամբողջը փակել, կարող ես սավանով փակել..))
Ժենեւատուրը հանդիսանում է դեպի Հորդանան չարտերային թռիչքի իրականացնող
No comments:
Post a Comment