February 29, 2016

Հայկական տեղանուններն ամբողջ աշխարհում

Դարեր շարունակ հայերը վերաբնակեցվել են իրենց հայրենքից դուրս՝ ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում: Ոմանք հաստատվել են մոտակա երկրներում, ոմանք առավել լավ կենսապայամաներ փնտրելու նպատակով կտրել ու անցել են նույնիսկ ծովեր ու օվկիանոսներ: Ու չնայած հայրենիքից հեռու գտնվելու հանգամանքին, նրանք երբեւեէ մոռացության չեն մատնել իրենց հայ լինելու ծագումը եւ որպես դրա վառ վկայություն՝ կարողացել են որոշ տարածքներ վերանվանել՝ ի պատիվ Հայաստանի ու իրենց հայրենակիցների:

Արմյանսկ (Ղրիմ)



Ղրիմի հյուսիսայում մասում գտնվող, կարևոր ստրատեգիական տեղում, որը կապում է Ղրիմիը ցամաքի հետ գտնվում է քիմիական արդյունաբերության կենտրոն համարվող քաղաք Արմյանսկը: Այն Հիմնադրված է եղել հայերի կողմից 1730-ականներին, ըստ որոշ աղբյուրների՝ 1736 թվականին։ 2012 թվականի տվյալներով Արմյանսկ քաղաքում բնակվում էր 22 468 մարդ։

Նախկինում Արմյանսկի Բազար անունը կրող այս քաղաքը կատարել է նաեւ մաքսային գործառույթները: Ի տարբերություն մյուս քաղաքների, Արմյանսկը ամենաերիտասարդ քաղաքն է թերակղզում, որը եղել նաեւ նշանավոր հայ ծովանկարիչ՝ Էմանուել Մահտեսյանի ծննդավայրը:

Արմենիա (Էլ Սալվադոր)



Էլ Սալվադորի արեւմտյան մասում գտնվում է Արմենիա քաղաքը, որի մասին ցավոք սրտի, շատ քիչ բան է հայտնի: Քաղաքը հնարավոր է եղել վերանվանել հայկական անվամբ ԷԼ Սալվադորում ապրող փոքրաթիվ՝ (6 հազար մարդ) հայ համայնքի շնորհիվ:

Այն երկրում մեկն է գեղեցիկ, երիտասարդ եւ արագ աճող քաղաքներից: Հայաստանի Հանրապետության և Էլ Սալվադորի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1999թ. մարտի 22-ին:

Արմավիր (ՌԴ. Կրասնոդարի երկրամաս)



Արմավիր քաղաքը, որը գտնվում է Կրասնոդարից 202 կմ հեռավորության վրա, հիմնադրվել է լեռնցի հայերի կողմից՝ 19-րդ դարում: Այն ժամանակ, երբ իսլամը սկսեց արմատավորվել, հայեր եւ այլ քրիստոնյանյա ազգեր մի կերպ կարողացան պահպանել իրենց ինքնությունը: Նրանք 1839 թ-ին այլ ժողովուրդների հետ վերաբնակեցվեցին Ուրուպ գետի մոտակայքում եւ հիմնեցին բազմազգ՝ հայկական գյուղը: 1848 թ-ին, այս բնակավայրը ստացավ Հայաստանի մայրաքաղաքներից մեկի՝ Արմավիր անունը: Այն գտնվում է Կրասնոդարի երկրամասում, որտեղ այս պահին շուրջ 15 հազար հայ է ապրում:

Արարատ (Ավստրալիա)



Ավստրալիայի Վիկտորիա նահանգում եւս կարելի է մի պատառիկ Հայաստան տեսնել: Քաղաքը կրում է բիբլիական լեռան՝ «Արարատ» անունը: Այն հիմնադրվել է 1857-ի հայերի կողմից, որը հետո վերածվել է երկրի ամենակտիվ հայ համայնքի կենտրոններից: Քաղաքում կան երկու հայկական եկեղեցիներ, հայկական երիտասարդական կազմակերպություններ: Այստեղ է գտնվում նաեւ Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցը:

Հայկական Սուրբ Ղազար կղզի (Իտալիա)


Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիայում, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Ամբողջությամբ զբաղեցված է հայկական կաթոլիկ եկեղեցու կողմից, որը Մխիթարյան Կարգի մայր աթոռն է։ Կղզին հիմնադրվել է 12-րդ դարում՝ ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված 16-րդ դարում, իսկ 1717 Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։

Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին, և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։ 1717-ին կղզին հանձնվել է հայ համայնքին, որը գլխավորում էր կուսակրոն Մխիթար Սեբաստացին: Այսօր «Սուրբ Ղազար» -ը հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկն է:

Արմենիա (Կոլումբիա)


Արմենիան (իսպ.՝ Armenia) քաղաք է Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտում։ 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերել է Ռիխտերի սանդղակով 6,2 բալանոց երկրաշարժը։ Քաղաքը Արմենիա է կոչվել 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին, այնտեղ կա հուշարձան։ Արմենիա քաղաքը և Քինդիո նահանգը ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Քաղաքն աննախադեպ գեղեցիկ է, մաքուր եւ այնտեղ աճում է աշխարհի ամենահամեղ սուրճը:

Արմենիա (Բելիզ)


Կենտրոնական Ամերիկայի Յուկատան թերակղզու հարավարևելյան մասում գտնվում է Բելիզ քաղաքը, որի գյուղերից մեկում, նախկինում ապրել են գաղթականներ Գվատեմալայից եւ Հոնդուրասից: 19-ր դարի սկզբում այս վայր են ներգաղթել նաեւ հայեր եւ հույներ Թուրքիայից: Ենթադրվում է, որ այս վայրը մեծաթիվ ներգաղթյալ հայերի շնորհիվ ստացել է Արմենիա անվանումը:

Թե ի՞նչ է նախկինում այդ գյուղը կոչվել, թերեւս հայտնի չէ: Սակայն այդ գյուղում այսօր հայեր գրեթե չեն բնակվում: Ենթադրվում է, որ նրանք ժամանակին ձուլվել են տեղացի բնակչությանը կամ արտագաղթել են Բելիզից տեղի ունեցած երկրաշարժից հետո:


Source: www.aadmag.am

No comments:

Post a Comment