October 31, 2015

Հորդանան: Մեռյալ եւ Կարմիր ծովերի հյուրանոցները


Հորդանանի մայրաքաղաք Ամմանից մինչև Մեռյալ Ծովի հյուրանոցների համալիր հեռավորությունը կազմում է մոտ 40-45կմ, գրեթե նույնքան էլ տևում է հասնելը ժամանակի առումով՝ 30-40 րոպե: Հետաքրքիր զգացողություն ես ունենում, երբ այդ 40 րոպեի ընթացքում ծովի մակերևույթի 800մ բարձրությունից իջնում ես ծովի մակերևույթից 400 մ ցածր, այսինքն մոտ 1200մ.. Մեռյալ ծովի ափում այժմ գործում են ընդամենը 7 հյուրանոց, որից 3-ը գործունեությունը սկսել են վերջին 2 տարվա ընթացքում: Ականատեսների պատմելով, Հորդանանի մասում գտնվող հյուրանոցները որակով և սպասարկման մակարդակով մի քանի անգամ գերազանցում են Իսրայելի Մեռյալ ծովի ափի հյուրանոցներին…Մինչև համալիր հասնելը, բոլոր մեքենաները ավտոմայրուղու վրա տեղակայված զինվորական անցագրային կետում անվտանգության առումով ստուգվում են, բայց քանի-որ տուրիստական ավտոբուսներին ու վարորդներին զինվորականները ճանաչում են, դա տևում է մեկ րոպե..2-րդ ստուգումը հյուրանոցների դարպասների մոտ է, որի ժամանակ հայելիով և հատուկ սարքով ստուգվում է մեքենայի ներքևի մասը և 3-րդ ստուգումը արդեն հյուրանոցի մուտքի մոտ է՝ օդակայանի ուղևորների զննման նման..Սկզբից շատ էի նեղսրտում, բայց հետո հասկացա, որ որպես տուրիստներ բերող կազմակերպության ղեկավար, այդ ստուգումները և տեսարժան վայրում գտնվող տուրիզմի ոստիկանությունը հիմք են տալիս ինձ պնդելու, որ ես 100 տոկոսով երաշխավորում եմ իմ տուրիստների անվտանգությունը…Բոլոր հյուրանոցներում անձնակազմի սպասարկումը և վերաբերմունքը տուրիստների նկատմամբ հասցված է շատ բարձր մակարդակի՝ անկախ հյուրանոցի աստղից..

Հյուրանոցների համառոտ նկարագրություն

Մեռյալ Ծով:

Kempinski Ishtar



Համարվում է աշխարհի Կեմպինսկի հյուրանոցային բրենդի լավագույններից: Համալիրը տարածված է 70 հազար քմ վրա և բաղկացած է 3 մեծ տարածքներից՝ հիմնական մասնաշենքից, ,,Իշտար,, վիլլաների համալիրից և ,,Իշտար,, մասնաշենքից: Ամբողջ համալիրի դիզայնի փիլիսոփայությունը մոտեցված է Բաբելոնյան ժամանակաշրջանին: Իշտար բառը գալիս է շումերական սիրո և պատերազմի աստվածուհի Իշտարից: Այժմ Իրաքի տարածքում գտնվող այդ աստծուն նվիրված պալատը նույն ձևով վերակառուցված է, այդ թվում 6 մ բարձրություն ունեցող դարպասները: Նույն ձևով նմանակված են նաև Շամիրամի կախովի այգիները: Այդ հզոր կոմպլեքսի ԱՆԱՆՏԱՐԱ առաղջարանային կենտրոնի մակերեսը կազմում է 10 հազար քմ, որը ապահոված է ժամանակակից տեխնիկայի վերջին նվաճումների սարքավորումներով..

Mövenpick Resort & Spa Dead Sea



Ընդհանրապես Մովենպիկ հյուրանոցային բրենդային ցանցը Հորդանանում մեծ տարածում ունի: Նովենպիկներ կան Ամմանում, Մեռյալ Ծովի ափին, Պետրայում, Աքաբայում՝ 2 համալիր և այլն..Դրանք առանձնանում են լիքը բուսականությամբ, արաբական գյուղերին բնորոշ շատ գեղեցիկ դիզայնով, առողջարանային ,,Զարա,, կենտրոններով.. Միայն Մեռյալ ծովի ,,Զառայի,, տարածքը կազմում է 6 հազար քմ..Ի դեպ, Ժնևում բարձր պաշտոն զբաղեցնող իմ մոտ մարդկանցից, որն ըստ պաշտոնի ամենամսյա անվճար ստուգում է անցնում այնտեղի բարձրակարգ բժշկական հաստատությունում, ապշած էր այստեղի բժշկական ստուգման և բուժման շատ ավելի բարձր մակարդակից…

Crown plaza
Winter Valley Warwick Resort and SPA
Holiday Inn Jordan Dead sea Resort


Այս 3 հյուրանոցները բացվել է 2012թ-ից` համադրելով ժամանակակից դիզայնը, բարձր մակարդակի հյուրընկալությունը, արևելքի գեղեցիկ դիզայնի առանձնահատկությունները. Բոլորի լողափերը ավազոտ են, ունեն առողջարանային կենտրոններ, լողափի պարագաները անվճար են..

Կարմիր Ծով:

Movenpick Tala Bay Aqaba 5*




Մովենպիկ Թալա-Բեյ.. Արևելյան շքեղությամբ փայլող այս հոթելը սկսել է աշխատել 2009թ-ից.. Կան մարդիկ, որոնք Հորդանան են գալիս հատկապես հենց այս հյուրանոցում հանգստանալու համար.. Լրիվ համաձայն եմ իրենց հետ...իրոք շատ լավն է, պակաս բան չկա.. Ընտանեկան 2 սենյականոց համարներից դուրս ես գալիս միանգամից տաք լողավազաններ...


MOVENPICK AQABA
RADISSON TALA BAY
MARINA PLAZA



Մովենպիկ Աքաբան առանձնանում է շատ լավ սննդով, հետաքրքիր դիզայնով, միշտ համարներում հյուրերի համար դրված Մեռյալ ծովի բարիքներից պատրաստված տարբեր օճառներով, սան-հանգույցի արևելյան պարագաներով՝ խալաթ, տնային հողաթափեր և այլն...
Ռեդիսոնը վերջերս է հանձնվել շահագործման, չնայած նոր լինելուն, այդ հյուրանոցը միշտ համար խնդիրներ է առաջացրել, ընդ որում՝ հիմնականում սպասարկման ոլորտում..
Մարինա Պլազա , միակ 4* հոթելը ծովափին, որը շատ ավելի եմ նախընտրում տուրիստների համար, քան 5* Ռեդիսոնը.. Շատ մաքուր, ջերմ, համեմատաբար էժան...



Հորդանանի Կարմիր ծովի հենց ափին գտնվող հյուրանոցները ընդամենը 6-ն են, որից 3-ը՝ Կեմպինսկին, Ինտերկոնտինենտալը, Մովենպիկը գտնվում են Աքաբա քաղաքի մեջ, իսկ 3-ը՝ Ռեդիսոնը, Մովենպիկ Թալա-Բեյը, Մարինա Պլազան գտնվում են Աքաբա քաղաքից մոտ 18-20 կմ հեռավորության վրա՝ Թալա Բեյ կոչվող շրջանում, որտեղ գտնվում են առագաստանավերի նավահանգիստը, մասնավոր բիզնես ապարտամենտները, ջրասուզման կենտրոնները և սպասարկման այլ ծառայություններ: Այստեղ գտնվող հյուրանոցներից օրը 5 անգամ անվճար կատարվում է ցանկացողների տեղափոխում քաղաք և հակառակը: Աքաբա քաղաքում կան բավականին շատ և համեմատաբար էժան հյուրանոցներ, այդ թվում բրենդային, օրինակ Հիլթոնը..


Kempinski Hotels & Resorts Aqaba 5*



Այս շքեղ հյուրանոցը գտնվում է Ագաբա քաղաքի ծովափին և շահագործման է հանձնվել մի քանի տարի առաջ: Ունի հզոր առողջարանային համալիր, գիշերային ակումբ, բոլոր համարները նայում են ծովին: Համարների վաննայի սենյակը և մնացած սենյակները իրարից առանձնացված են թափանցիկ ապակիով, ...այսինքն վաննայի սենյակից անկախ նրանից ինչով ես զբաղված՝ ծովը դիմացդ է..իհարկե կային նաև շերտավարագույրներ, որոնք ամբողջությամբ չէին փակում վաննայի սենյակը)))Իմ հայկական սարկազմին պատասխանեցին, որ եթե շատ ես ուզում ամբողջը փակել, կարող ես սավանով փակել..))

Նյութը տրամադրեց Ժենեւատուրի ղեկավար՝ Արա Մարությանը
Ժենեւատուրը հանդիսանում է դեպի Հորդանան չարտերային թռիչքի իրականացնող

October 28, 2015

Հորդանան

Ընդհանուր նկարագրություն

1. Ընդհանուր տեղեկություններ
2. Տուրիստական վայրեր
3. Տուրիստական ուղղություններ
4. Տուրիզմի զարգացման հեռանկարները

Ընդհանուր նկարագիր
Հորդանանը՝ «Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը,» Հայաստանից մեծ է մոտ 3 անգամ՝ 92 հազար քկմ: Բնակչությունը թիվը 6.5 մլն մարդ, մայրաքաղաքն է Ամմանը /բնակչությունը 2 մլն-ից ավել/: Բնակչության 95 % արաբներ են, 5% –ը հայեր, չերքեզներ, թուրքմեններ, քրդեր և այլն: Հորդանանի թագավորությունը սահմանադրական միապետություն է: Սահմանակից է Սաուդյան Արաբիային, Իրաքին, Սիրիային, Իսրայելին և Պաղեստինյան պետությանը: Ամենաբարձր կետը Ջեբել-Ռամն է՝ 1747մ, ամենացածրը Մեռյալ ծովի ափերը՝ ծովի մակարդակից 400մ ցածր: Հորդանանը (մինչև 1950 թ.՝ Անդրհորդանան) Առաջավոր Ասիայի երկրներից է: Նրա սահմանները գրեթե ցամաքային են` բացառությամբ հարավ-արևմուտքում ծովափնյա մի նեղ շերտի, որը ողողում են Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ջրերը: Հորդանանի տարածքի նշանակալի մասն զբաղեցնում է ավազոտ կամ քարքարոտ անապատը: Կլիման մերձարևադարձային, չորային է, արևմտյան մասում՝ միջերկրածովյան: Բուսականությունն աղքատ է. գերակշռում են խոտաբույսերն ու գետնատարած մացառուտները: Երկրի հյուսիսում օձագալար հոսում է Հորդանան գետը (որտեղ մկրտվել է Հիսուս Քրիստոսը Հովհաննես Մկրտչի ձեռամբ), որը թափվում է Մեռյալ ծովը: Անձրևների շրջանում անապատում գոյանում են գետակներ, որոնք օգտագործվում են ոռոգման համար: Իսկ այնտեղ, որտեղ ջուր կա, ստեղծվում են բնակավայրեր, ծաղկում, կանաչին են տալիս այգիներն ու դաշտերը: Բայց ամեն ջուր չէ, որ կենարար է: Այդպիսին է, օրինակ, Մեռյալ ծովը (Համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր ընկած լիճ), որի ջրերում աղի պարունակությունը 7,5 անգամ ավելի է, քան սովորաբար լինում է ծովերում: Առաջավոր Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթությունների օրրան է: Պատմական հուշարձաններով հարուստ է նաև Մեռյալ ծովի շրջանը, որտեղ 1947թ-ից սկսած` քարանձավներում հայտնաբերվել են Քումրանյան գալարաձեռագրերը, որոնք լույս են սփռում քրիստոնեության ծագման վրա: XVI դարից մինչև 1918 թ. Հորդանանի տարածքը մտել է Օսմանյան կայսրության կազմի մեջ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ազգերի լիգայի մանդատով այն հանձնվեց Անգլիային, որը 1921 թ-ին այնտեղ կազմավորեց Անդրհորդանանի էմիրությունը կամ իշխանապետությունը: Հորդանանի ժողովուրդը, որի 95 %-ը արաբներ են, քանիցս ապստամբել է հանուն ազատության ու անկախության: Եվ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ-ին, երկիրն անկախություն ստացավ: 1948–49 թթ-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Հորդանանը գրավվեց: Պաղեստին պետության համար նախատեսված տարածքի մի մասը՝ Հորդանան գետից արևմուտք, 1967 թ-ին` արաբա-իսրայելական պատերազմից հետո, անցավ Իսրայելին: Երկրի բնակչության գրեթե կեսը պաղեստինցի արաբներ են: Խոշոր քաղաքներն են Ամմանը, Էզ Զարկան, Իրբիդը, Աքաբան: Հորդանանը գյուղատնտեսական երկիր է, սակայն նրա տարածքի միայն 16 %-ն է նպաստավոր գյուղատնտեսական աշխատանքների համար: Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, թուզ, ադամաթուզ, բանջարեղեն, օազիսներում, ջրարբի հողերում՝ նաև ձիթենի: Գյուղացիները (ֆելլահներ) ապրում են կավածեփ կամ քարե տներում: Հորդանանի արևելյան մասը հիշեցնում է մի անծայրածիր ավազե ծով: Այստեղ հաճախ կարելի է հանդիպել քոչվոր անասնապահների (բեդվիններ) թափառախմբերի, որոնք իրենց անասուններին կերակրելու համար օազիսից օազիս են տեղափոխվում: Արդյունաբերությունը Հորդանանում թույլ է զարգացած: Նրա հիմնական ճյուղերն են ֆոսֆատների արդյունահանությունն ու ցեմենտի արտադրությունը: Համեմատաբար զարգացած է սննդի արդյունաբերությունը. կան ալրաղացներ, ձիթապտղի յուղի և մրգեղենի ու բանջարեղենի պահածոների գործարաններ:
Կլիմա
Հորդանանում գերիշխում է միջերկրածովային կլիման։ Տուրիստներին հետաքրքրող հիմնական վայրերում՜ Կարմիր ծով, Մեռյալ ծով ամռանը ջերմաստիճանը 30-40°C և համեմատաբար զով է ձմռանը՝ 20-27 °C, երկու ծովերում էլ ջրի ջերմաստճիանը ամբողջ տարին +23 °C ցածր չի լինում։ Միաժամանակ երկրի կենտրոնական հատվածներում գիշերները զով եղանակ է:
Վիզա
Վիզան հայերը ստանում են տեղում ՝ 30 ԱՄՆ դոլ, բայց եթե ընդունողը տուրիստական կազմակերպություն է, իսկ տուրիստը գիշերում է 2 օրից ավել, վիզան անվճար է:
Դրամական միավորը
Հորդանանի 1 դինարը հավասար է 1.41ԱՄՆ դոլ, ընդ որում վերջին 10 տարուց ավել այս կուրսը հաստատուն է, որը նպաստում է տնտեսության և բիզնեսի կայուն զարգացմանը: Թեյավճարը ռեստորաններում կազմում է մոտ 10%, /հաշվի մեջ սպասարկման հավելավճար չի ներառվում/, հյուրանոցում՝ 0.5 դինար, վարորդին 1.5դինար, գիդին՝ 2 դոլար: Ամբողջ տարածքով ընդունվում են American express և Visa քարտը, Master քարտը ոչ բոլոր տեղ է ընդունվում:
Մաքսատուն
Հորդանան կարելի է առանց մաքսավճարի կարելի է ներմուծել 1 անձի հաշվարկով մինչև 2 լ ալկոհոլային խմիչք, 200 հատ սիգարետ և 25 սիգար: Արտարժույքային վալյուտայի քանակը չի սահմանապակվում:
Մեքենայի վարձակալում
Կախված մեքենայի կարգից որպես դեպոզիտ թողվում է 150-500 ԱՄՆ դոլ, 1 օրվա վարձակալության գումարը սկսվում է 40 ԱՄՆ դոլ-ից: Ճանապարհները շատ լավն են, նշանները` արաբերեն և անգլերեն, որոնք մանրամասն նկարագրում են Ձեր ուղղությունը:
Հայերը Հորդանանում
Հայերը Հորդանանի տարածքում բնակություն են հաստատել վաղ ժամանակներից։ Նրանց թիվն ավելացել է խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում (XI-XIII դդ)։ Սակայն Հորդանանի հայ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915-ի Մեծ Եղեռնի ժամանակ և հետո, երբ բազմաթիվ գաղթականներ ապաստանել են Հորդանանում։ 1948-ին հայերի թիվը շուրջ 6 հազար էր, հիմա մոտ 3 հզ։ Հիմնականում բնակվում են Ամմանում, նաև Ագապա, Զարքա, Իրպիտ, Մատարա և Ռուսեյֆա քաղաքներում։ Նրանք արհեստավորներ են (հայտնի են հայ լուսանկարիչները, Ամմանի լուսանկարիչների 3/4-ը հայեր են), առևտրականներ (ոսկերիչ-գոհարավաճառներ), կան մտավորականներ։ Համայնքը համախմբված է եկեղեցու շուրջը, որի հոգևոր պետին նշանակում է Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Ամմանում հայերն ապրում են հայկական թաղամասում, , որտեղ գործում է Սուրբ Թադևոս եկեղեցին իսկ 2014թ-ից Հորդանան գետի ափին բացվել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին: Հորդանանում աշխատանք են ծավալում ՀԲԸՄ, ՀՕՄ, ՀՄԸՄ, ՀՄՄ մասնաճյուղերը, Ազգային մարզական միությունը (Տիկնանց հանձնախմբով), մարզական (բասկետբոլի) խմբեր, «Մասիս» նվագախումբը։ Հայերը հաճախում են Յուզպաշյան ազգային վարժարան, գործում է Կյուլպենկյան մանկապարտեզը։ 1993-ից լույս է տեսնում «Անդրադարձ», «Սուրբ Թադեոս» ամսաթերթը։


Նյութը տրամադրեց Ժենեւատուրի ղեկավար՝ Արա Մարությանը
Ժենեւատուրը հանդիսանում է դեպի Հորդանան չարտերային թռիչքի իրականացնող

October 26, 2015

Հորդանանը որպես Ամանորյա ուղղություն


Քանի-որ Հորդանանը որպես ամանորյա տուրիստական ուղղություն արդեն իրականություն է դարձել, իսկ առաջին ուղիղ թռիչքը կազմակերպվել է Ժենևատուրի կողմից դեռևս 7 տարի առաջ ու շարունակվում է մինչ այսօր, կազմակերպության ղեկավար Արա Մարությանը ներկայացրել է տարիների փորձի արդյունքում ձեռք բերված ինֆորմացիան...

Եւ այսպես, որոնք են Հորդանանի առավելությունները որպես Ամանորյա հանգստի ուղղություն...
1. Կարողանում եք ձմռանը լողալ 2 ծովերում՝ Կարմիր ու Մեռյալ..
2. Հորդանանի ծովափնյա հյուրանոցների աստղերը տրվում են պետության կողմից, իսկ դրանք բոլորը 4 կամ 5* են, բոլորը ունեն տաքացվող լողավազաններ և սպա կենտրոններ..
3. Ամանորյա խնջույքը անցնում է եվրոպական և արևելյան շատ առատ սննդատեսակներով, ուրախ, ուղեկցվելով շոու ծրագրերով...
4. Ռոմանտիկայի սիրահարների համար հրաշք վայր է հանդիսանում Վադի-Ռամը, որը իր գեղեցկության շնորհիվ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-Ի հովանու տակ..Կարմիր ավազ, կարմիր ժայռեր, կարմիր մայրամուտ...Ավազով ծածկված հորում 6 ժամ եփած գառի խորոված, բիդուինական խոհանոց, ջիպ-սաֆարի..
5. Աշխարհի հրաշալիք Պետրան, որով հիանալու համար աշխարհի բոլոր երկրներից տուրիստների հոսքը չի դադարում..
6. Հիսուսի մկրտման վայրը Հորդանան գետի ափին, որտեղ նախորոք պատվիրված օրում կարող եք մկրտել Ձեր ընտանիքի անդամներին՝ հայկական եկեղեցու սպասավորների կողմից ու ստանալ համապատասխան հավաստագիր..Այդ Սուրբ արարողության համար պետք է Ձեր հետ լինի միայն Կնքահայրը...
7. Նեբո լեռան վրա գտնվող Մովսեսի գերեզմանը, որտեղից երևում է Ավետյաց երկիրը...
8. Աշխարհում կերամիկայի մշակման հնագույն կենտրոնը՝ Մադաբան, որտեղ ստեղծված կերամիկական հնագույն քարտեզի շնորհիվ գտնվեց ու հաստատվեց նաև Հիսուսի կնքման իրական վայրը..Մինչև հիմա էլ այնտեղ շարունակվում է կերամիկայից ապրանքների արտադրությունը ու վաճառքը...
9. Հռոմեական Ջերաշ քաղաքում կարելի է դիտել կառքերով գլադիատորական մարտերը ...
10. Մեռյալ ծովի բուժիչ օգտակարությունը դարերով ապացուցված է, այստեղ գտնվում են Մենդելեևի գրեթե բոլոր էլեմենտները..Մաշկային, հոդային, նյարդային, սրտային, թոքերի և այլ բազմաթիվ խնդիրներ ունեցողների բուժման համար Մեռյալ ծովը անփոխարինելի բուժման վայր է...
11. Ամման քաղաքում գտնվող առևտրի մոլերում ապրանքների գները ըստ հայ մասնագետ-առևտրականների ցածր են հայկական գներից 25-40 տոկոս, ընդ որում բացառված է բրենդի կեղծումը..
12. Տուրիստների անվտանգությունը հասցրած է գրեթե իդեալականի:
ա. Տուրիստներին կարող են սպասարկել միայն հատուկ տուրիստական խնբերի սպասարկող թույլտվություն ստացած մեքենաները և վարորդները:
բ. Ծովափնյա հյուրանոցների անվտանգությունը ստուգվում է 3 անցագրային կետերում:
գ. Բոլոր տեսարժան վայրերում բացի սովորական ոստիկանությունից, հսկողությունը իրականացվում են նաև տուրիստների անվտանգությունը ապահովող ոստիկանական հատուկ ստորաբաժանումները:
13. Հորդանանը համարվում է աշխարհիկ պետություն, որտեղ ազատ թույլատրված է խմիչքների վաճառքը, կան նաև գիշերային ակումբներ..
14. Ժողովուրդը հատուկ ջերմությամբ և արժանապատվությամբ է ընդունում տուրիստներին, իսկ հայերի նկատմամբ առանձնապես ընդգծված սեր ու հարգանք կա և պաշտոնյաների, և ժողովրդի կողմից:
15. Ժամանակի առումով կարճ թռիչքը՝ ընդամենը 2,5 ժամ Կարմիր ծով, իսկ վերադարձը Ամմանից՝ 2 ժամ:
16. Ցանկացողները կարող են 2-3 ժամից լինեն Երուսաղեմում, լրիվ նայեն ու հաջորդ օրը վերադառնան..