Փառատոններ 2016



Փետրվարի 7, 2016 - Թեժ լեռան հովտում անց է կացվելու "Լոռվա Ձմեռ – 2016'' 46-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Կազմակերպիչ Վանաձորի քաղաքապետարան:
_______________________________________________________________________
Փետրվար 26-27, 2016 - Լեռնադահուկային սպորտի Փառատոն "Snowland 2016": Կազմակերպիչ՝ Բլիսս Իվենտս:
_______________________________________________________________________

Մարտի 27, 2016 - Սուրբ Հակոբ ԵԵՄ-ն համատեղ «ԱՐՄ ստրոնգ» ԵՀԿ-ի «Սուրբ Զատիկ» տոնին նվիրված իրականացնում են ամենամյա մշակութային փառատոն, որը միտված է հասարակության լայն շերտերին ներկայացնել «Սուրբ Զատիկ» տոնի մասին տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնել տարատեսակ մշակութային միջոցառումներ:
Այս տարի փառատոնը տեղի կունենա Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում: Հովանավորն է Վոռլդ Վիժն Արմենիան:
_______________________________________________________________________

Ապրիլի 11, 2016 - Ձկան փառատոն. Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ
_______________________________________________________________________

Մայիսի 21, 2016 - Տոլմայի փառատոն Մուսալեռան հուշահամալիրում: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը: Տեղում մասնակիցները պատրաստում են ավանդական ուտեստը, յուրաքանչյուրն իր բաղադրատոմսով։ Փառատոնի ընթացքում հայտարարվում է մրցույթ, որի ընթացքում մրցանակ է շնորհվում “Լավագույն մտահաղացում”, “Լավագույն համ”, “Լավագույն ձևավորում” և այլն։ Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով։  "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ
_______________________________________________________________________

Հունիսի 4-5, 2016 – Էկոտուրիզմի փառատոն, Վայոց Ձոր, Գոմք և Մարտիրոս համայքներ: Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը: Կազմակերպիչներ՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները
_________________________________________________
______________________

Հունիսի 4, 2016 - Ոչխարի խուզում փառատոն. Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ:
Փառատոնի անցկացման հիմնական նպատակը ներքին տուրիզմի զարգացումն է։ Կարևորվում է նաև համայնքների զարգացման խնդիրը։ Փառատոնի շրջանակներում խուզվում են ոչխարներ և գառներ։ Ուտելիքը, արհեստը, երգն ու պարը փառատոնի հիմնական ներկայացված տարրերն են, որից հետո տեղի է ունենում ոչխարի խուզման մրցույթը։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեն դիտելու նաև, թե ինչպես է ոչխարի բուրդը դառնում գորգ:Կազմակերպիչն է IdEA հիմնադրամը: (Չեղարկված է այս տարվա համար)
_______________________________________________________________________

Հունիսի 5-10 - Բեյս Ջամփ Փառատոն: Փառատոնը տեղի կունենա 2016թ.-ի հունիս ամսին Հայաստանի Տաթև թևեր ճոպանուղու տարածքում։ Ցատկի բարձրությունը 350մ է։ Վայրէջքի համար նախատեսված է խոտածածկ հրապարակ։ Թռիչքից հետո ճանապարհը դեպի վեր տևում է 10 րոպե ոտքով և 10 րոպե մեքենայով։ Տաթևը հինավուրց քրիստոնեական վանք է և հանդիսանում է Հայաստանի կարևոր զբոսաշրջային վայրերից մեկը։ Վանքի շրջակայքում կան բազմաթիվ ոչ թանկ հյուրանոցներ և սրճարաններ։ Ճոպանուղու դիմաց կա մեծ ավտոկայանատեղի և կան հսկա խոտածածկ տարածքներ պառաշյուտների փաթեթավորման համար։ Հրավիրում ենք ամբողջ աշխարհի բեյսերներին մասնակցելու այս միջոցառմանըԿազմակերպիչն է IdEA հիմնադրամը և Go2Armenia:
_______________________________________________________________________ 

Հունիսի 12, 2016 - Հաց լեռներում փառատոն. Երևանի Թումանյանի այգում: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ: Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ
_______________________________________________________________________

Հունիսի 18, 2016 - Թթի փառատոնը տեղի կունենա հունիսի 3-րդ շաբաթ օրը Արցախում` Ամարասի վանքի շրջակայքում: Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին իր հարկի տակ ընդունելով սեփական արտադրանքը ներկայացնող ավելի քան 30 մասնակցի, ԼՂՀ 5 շրջաններից, Ստեփանակերտից, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզից: Թթի բարիքների տոնավաճառում հյուրերը հնավարություն ունեն համտեսելու և գնելու տնական օղի, դոշաբ, թթի չիր և այլն: Արցախյան հմուտ խոհարարները ներկայaցնում են դոշաբի և թթի օղու պատրաստման եղանակներն ու ավանդույթները: Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ եւ Արցախի էկոմնոմիկայի նախ. տուրիզմի վարչություն: (Չեղարկված է այս տարվա համար)
_______________________________________________________________________

Հուլիսի 2, 2016 - «Հայ Բույս»: Ենոքավան գյուղի մոտակայքում՝«Apaga Resort» հանգստյան գոտու տարածքում այս տարի արդեն երկրորդ անգամ տեղի կունենա փառատոն, որը նվիրված է լինելու խտաբույսերին: «Հայ Բույս» փառատոնի կազմակերպելու նախաձեռնությունը հենց հագստյան գոտու ղեկավարությանն է: Կազմակերպիչները փառատոնի բովանդակությունը պատահական չեն ընտրել: Հայաստանը հարուստ է բազմաթիվ օգտակար խոտաբույսերով, որոնց մասին մարդիկ շատ անգամ չգիտեն և տեղյակ չեն օգտագործման ձևերի մասին: Այս փառատոնը նպատակ ունի ոչ միայն բարձրաձայնել խոտաբույսերի մասին, այլ նաև գեղեցիկ և հագեցած օր պարգևել փառատոնի բոլոր մասնակիցներին: Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ  http://www.haybuis.com/ կայքում։

Հուլիսի 2, 2016 - «Սյունիքի բարիքներ», խորագիր՝ «Թթենու փառատոն» ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ):
Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը: Արարատյան դաշտավայրում և ՀՀ այլ տարածքներում թութը հասունանում է մայիսի վերջերին։Հուլիսի սկզբներին հանրապետության ողջ տարածքում ծառի վրա թութ չես տեսնի։ Իսկ Գորիսում ամենաքաղցր թութը կարող եքվայելել հուլիսի վերջին։ Սա է պատճառը, որ փառատոնը անցկացվում է հենց Գորիսում։ Մասնակիցները հիմնականում Գորիսի տարածաշրջանի գյուղական համայնքներն են, այն համայնքները, որոնք ավանդաբար թթի օղի են պատրաստում: Փառատոնի ընթացքում, նրանք առատ սեղաններ են գցում իրենց ստեղծած բերք ու բարիքով: Հյուրերը հաճույքով վայելում են անմահական հեղուկը, իսկ վրայից համտեսում զուտ գորիսյան ճաշատեսակներ` սիբեխ, ղաուրմա, իսկ դրանց վրայից էլ վայելում սառը թանը:Կազմակերպիչ՝ «Արենի» հիմնադրամ եւ Գորիսի քաղաքապետարան:
_______________________________________________________________________

Հուլիսի 2-10 - «ՖՐԵՍԿՈ» Արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն:
Փառատոնի նպատակը հոգևոր ասելիք ունեցող համաշխարհային միջոցառումների և մշակութային նմուշների ցուցադրությունն է և դրանցում արծարծված հարցերի շուրջ առողջ և ազատ հանրային քննարկումների կազմակերպումը։ Հայաստան բերված հրաշալի ֆիլմերը, ֆոտոցուցահանդեսները և ներկայացումները դուրս են բերվում կինոդահլիճներից ու բառիս բուն իմաստով մտնում են փողոց: Շուրջօրյա բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» կինոդիտումները 10 օր շարունակ դառնում են հայաստանցիների առօրյայի անբաժան մասը: Փառատոնի տեղացի և օտարերկրյա պաշտոնական հյուրերը փառատոնի «անհաս հերոսներ» լինելու փոխարեն, կլինեն հանդիսատեսիհետ: Ցուցադրությունները անցկացվում են քաղաքի հանրաշատ վայրերում (այգիներ, եկեղեցիների բակեր): Փառատոնի մի մասը անց է կացվում Երևանից դուրս` Հայաստանի գեղատեսիլ անկյուններում: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում են» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ: Վրաններ, ազգային հյուրասիրություն, երգ-երաժշտություն, տեղանքին համապատասխան ֆիլմ ու խարույկի շուրջ կազմակերպված քննարկումներ:
_______________________________________________________________________

Հուլիսի 3, 2016 - Վարդավառ Միջազգային Փառատոն: Փառատոնը կանցկացվի Գեղարդի վանքի և Գառնու տաճարի տարածքներում: Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։ Կազմակերպիչ՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ)
______________________________________________________________________

Հուլիսի 10-17, 2016 - Ոսկե Ծիրան Միջազգային Կինոփառատոն. Երևան: Կազմակերպիչ՝ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն http://www.gaiff.am/hy/regulations:
_______________________________________________________________________


Հուլիսի 18, 2016 - Ձմերուկի փառատոն: «Երևանյան ամառ - 2016» ծրագրի շրջանակներում Կարապի լճում տեղի կունենա Ձմերուկի փառատոնը: Ձմերուկի սիրահարներից բացի, միջոցառումը համախմբում է նաև քարվինգի մասնագետներին, հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին և, պարզապես, ուրախ խաղերի ու մրցույթների սիրահարներին: Ձմերուկ մատուցելու ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն։ Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան
_______________________________________________________________________

Հուլիսի 24, 2016 - Վարդավառ, Դիլիջան, Իջևան, Տավուշի մարզ

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Դիլիջանում և Իջևանում այս տոնը նշվում է շատ յուրահատուկ ձևով։ Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելը, որը խորհրդանշում է ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը։ Մարդիկ ընտանիքներով նշում են տոնը բնության գրկում, նաև այդ օրը գառ են մորթում։ Նաև այս տոնի հետ զուգորդվում է Հացի փառատոնը, որի ընթացքում ամբողջ տարածաշրջանից մարդիկ գալիս են այստեղ յուրաքանչյուրն իր բաղադրատոմսով պատրաստած հացատեսակով։ Կազմակերպիչ Դիլիջանի քաղաքապետարան:
_______________________________________________________________________

Հուլիսի 30, 2016 -  Քառագագաթ Արագած լեռան լանջերին սփռված Արագած համայնքում տեղի կունենա Ազնվամորու տարածաշրջանային փառատոն: Տարածաշրջանի 6 համայնքներից ազնվամորի արտադրողները և արտադրողների խմբերը կհավաքվեն մեկ վայրում՝ ներկայացնելու և հյուրասիրելու ալպիական ազնվամորի, լեռնային և դաշտային բարիքներ: Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով, մրցույթներով և իհարկե հյուրընկալ ու հումորով Ապարանցիների ջերմ ընդունելությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և փոխանակվել տվյալներով հետագայում գնումներ անելու համար՝ դրանով իսկ սատարելով տեղական արտադրողին և նպաստելով համայնքների տնտեսական զարգացմանը: Կազմակերպիչ World Vision եւ Արագածի գյուղապետարան։
_______________________________________________________________________

Օգոստոսի 5, 2016 - ԵրեւանՏարազՖեստ, Երեւան: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ, որը զգալիորեն տարբերվում է Կովկասում ապրող այլ ժողովուրդների ազգային հագուստից։ Տարազը արտացոլում է հայ ժողովրդի հավատքը: Փառատոնի ընթացքում տարբեր ընկերություններ ներկայացնում են մի շարք ապրանքներ, որոնք ազգային հագուստի անբաժան մաս են կազմում: Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան:
_______________________________________________________________________

Օգոստոսի 7, 2016 - 2016 թ-ի օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքի գեղատեսիլ բնության գրկում տեղի կունենա «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով «Ազնվամորու փառատոն» միջոցառումը: Աշոտավանի հյուրասեր համայնքը կազմակերպելու է ազնվամորու, գաթայի, ազգային այլ ուտեստների հյուրասիրություն: Միջոցառումը ուղեկցվելու է ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Այցելուների և գյուղացիների համար կկազմակերպվեն մրցույթներ, կտրվեն մրցանակներ «Լավագույն ձևավորում», «Ամենամեծ ազնվամորու արտադրող», «Ազնվամորու լավագույն ուտեստ» և այլ անվանակարգերում: Այցելուները հնարավորություն կունենան այդ պահին կամ տվյալների փոխանակման դեպքում՝ նաև միջոցառումից հետո, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ:
_________________________________________________________________________

Օգոստոսի 11-12, 2016 - Նավասարդ փառատոն: Սյունիքի մարզ, Տաթեւի վանք: Փառատոնի նպատակն է ոչ միայն ներկայացնել թոնրի միջոցով պատրաստվող հայկական կերակրատեսակները, այլև փոխանցել դրանք սերնդից սերունդ։ Այն հարմար առիթ է աշխարհին հայկական ազգային կերակուրները ներկայացնելու համար։ Փառատոնը վերածվում է իսկական տոնի՝ առատ սեղաններով, երգ ու պարով, տարատեսակ խաղերով և անակնկալներով։ Մասնակցում են ազգագրական համույթներ, մարզական և մշակութային կազմակերպություններ։Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ Hayk Chobanyan
_______________________________________________________________________

Օգոստոսի 14, 2016 - Մեղրի և հատապտուղների փառատոն: ՀՀ Տավուշի մարզ, Բերդ քաղաք
Միջոցառումն անցկացվում է 2012 թվականից սկսած, մասնակցում են Բերդի ու հարակից շրջանների մեղվապահները, գյուղացիական տնտեսությունները, արտադրողները: Այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները, ինչպես նաև տեղական ձեռագործ իրերի ցուցադրության-վաճառքի ականատես լինել։ Փառատոնի շրջանակներում կազմակերպվում է նաև համերգային ծրագիր՝ երգ և պար։ Ամեն տարի բարեգործական նկատառումներով շատ արտիստներ են միանում փառատոնին, որը շատ ողջունելի է։ Փառատոնինպատակն է նպաստել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը ինչպես նաև տուրիզմի զարգացմանը, որը շատ կարևոր է այս տարածաշրջանի համար, քանի որ Տավուշի մարզը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկն է համարվում։ Hayk + Mamulyan
_______________________________________________________________________

Օգոստոսի 14, 2016 - Լավաշի Փառատոն Խոր Վիրապում
Փառատոնի ընթացքում՝հմուտ հացթուխները,կցուցադրեն լավաշի պատրաստման ընթացքը և կսովորեցնեն,թխման ճիշտ կարգը, կկազմակերպվի լավաշի և ավանդական հաց ու պանիրի հյուրասիրություն, կլինեն ժողովրդական և էստրադային երգեր և պարեր, ավանդական, ժողովրդական խաղերի կազմակերպում, մրցանակաբաշխություն, Break dance-ի նշանավոր խմբի պարային համարներ, երեխաների համար կազմակերպվելու են հատուկ խաղեր, հաղթողներին կտրվեն մրցանակներ: Փառատոնի վերջում կազմակերպվելու է մոմավառություն: Կազմակերպիչ՝ Beauty of Armenia գործակալություն:
_______________________________________________________________________

Օգոստոսի 20, 2016 - Դիլիջանի Մշակութային վերածնունդ փառատոն: Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը: Փառատոնի շրջանակներում ցուցադրում են ձեռագործ աշխատանքներ․ ուեստներ, գինի, խալի, նկարներ։ Փառատոնը ուղեկցվում է երգ ու պարով։ Նաև հայտարարվում է մրցույթ: Կազմակերպիչ «Մշակութային Վերածնունդ» ՀԿ
_______________________________________________________________________

Սեպտեմբերի 10, 2016 - Հատապտուղների Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի տասին, մոտ ժամը 12:00-ին Սանահինի կամրջի (կամ պատմական ՝ Քարե կամրջի) մոտ մոտակայքում: Փառատոնի նպատակն է՝ ներկայացնել Լոռվա անտառների հատապտուղները (հոն, մոշ, ազնվամորի, մասուր և դրանցից պատրաստված հյութերը), տեղի բույսերից պատրաստված թեյ, թուրմեր: Միաժամանակ կներկայացվի հնամյա քաղաքի պատմությունը, մշակութային ավանդույթները՝ ազգային երգ, պար, թատերական արվեստ, նկարչություն, գորգագործություն: Կազմակերպիչ՝ Ալավերդու քաղաքապետարան, Նոր Ալավերդի ՀԿ
_______________________________________________________________________

Սեպտեմբերի 10, 2016 - (սեպտեմբերի 2-րդ շաբաթ օրը) Օձունի գանձեր փառատոն, Լոռու մարզի Օձուն գյուղում

Փառատոնի ընթացքում այցելուներին կներկայացվի Օձունի, 7 հարակից գյուղերի (Ծաթերը, Մղարթը, Այգեհատը, Արևածագը, Կարմիր Աղեկը, Արդվին և Հագվին), ինչպես նաև հյուր համայնքների (Այրումը, Լճկաձորը և Փանիկը) գյուղական արտադրանքը։
Ազգային-ավանդական տարրերը կմիահյուսվեն ժամանակակիցի հետ` օրը դարձնելով իսկական մի տոն:Այցելուներն հնարավորություն կունենան նաև վայելելու տնական օղու թորման, ինչպես և տեղական անուշահամ մրգերով և հատապտուղներով խոտաբույսերով թեյերի պատրաստման գործընթացը:Ներկաները կըմբոշխնեն գյուղերի տաղանդավոր երեխաների ելույթները, կմասնակցեն ինտելեկտուալ խաղերի և շատ ավելին:Փառատոնը մեկնարկել է 2012թ.-ից, տեղի ունենալով թե՛ Օձունի գյուղամիջում և թե՛ Օձունի եկեղեցու բակում։Ամեն տարի փառատոնը ունենում է յուրահատուկ թեմատիկա՝ այս տարի շեշտը դրվելու է նկարչության վրա՝ արտասահմանյան և հայկական։ Կազմակերպիչ՝ Օձունի գյուղապետարան
_______________________________________________________________________

Սեպտեմբերի 9-13, 2016 - "Հայաստանը Խաղաղության Խաչմերուկում" փառատոն: Փառատոնի նպատակն է ներկայացնել հին հայկական ավանդական տոները, ավանդական երգն

ու պարը եւ գեղեցիկ բեմադրություններով ներկայացնել հասարակությանը: Կազմակերպիչ՝ "Ավանդական տոների վերածնունդ" ՀԿ
_______________________________________________________________________

Սեպտեմբերի 24, 2016 - «Գաթայի» փառատոն, Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 12:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր): Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:
_______________________________________________________________________

Սեպտեմբերի 24, 2016 - Խորովածի փառատոն. Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ: Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ
_______________________________________________________________________

Սեպտեմբերի 24, 2016 - "Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն" ՀԿ-ը գերմանական GIZ կազմակերպության և Տավուշի մարզպետարանի հետ միասին այս տարի առաջին անգամ կազմակերպում է "Բերք ու բարիքի" փառատոն, որին մասնակցելու են Տավուշի և Հայաստանի այլ մարզերի արտադրողներ, անհատներ, արվեստագետներ, ինչպես նաև հյուրեր Տավուշի մարզի բավարական գործընկերները: Փառատոնի ծրագրում` համտեսներ, երաժշտական ծրագրեր, խաղարկություններ և նվերներ:
Վայրը` "Գետափ" համալիր, ք. Դիլիջան, Թբիլիսյան խճուղի
www.visit-tavush.com
________________________________________________________________________

Սեպտեմբերի 30, 2016 - «Գինու» փառատոն,Վայոց Ձորի մարզ՝ Ռինդ գյուղ, սեպտեմբերի վերջին շաբաթ օրը մեկնարկը՝ 17:00, (բերքի փառատոն, լավաշի պատրաստման ցուցադրում, խաղողի ճզման ավանդական մեթոդ, տնական օղու համտեսում, ժողովրդական երգեր, պարեր): Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:
_______________________________________________________________________

Հոկտեմբերի 10, 2016 - Պոպոքի փառատոն: Փառատոնը տեղի կունենա Աշտարակ քաղաքում, Pascal & Diodato սրճարանում։ Փառատոնի ընթացքում կազմակերպիչները մրցույթ են հայտարարում, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պոպոք է կոտրում և ամենաշատ կոտրողը մրցանակ է ստանում։ Ամբողջ ընթացքը զուգորդվում է երգ ու պարով։ Կազմակերպիչ՝ Գուրմե Դուրմե:
_______________________________________________________________________

Հոկտեմբերի 1-10 - Թատրոնի միջազգային փառատոն. Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 7-րդ անգամ: Կազմակերպիչ՝ Հայֆեստ
_______________________________________________________________________

Հոկտեմբերի 1, 2016 - Գինու փառատոն. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղ: մեկնարկը՝ 13:00, (տնական գինու համտեսում, ժողովրդական պարեր, երգեր, խաղեր, գինու պատրաստման ավանդական մեթոդներ, պարի ֆլեշմոբ, թատերական ներկայացումներ, հայկական արտադրանքի գինու համտեսում, գինեգործների զորահանդես) փառատոնը կտեւի մինչև 20:00: Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:
_______________________________________________________________________

Հոկտեմբերի 12-13, 2016 /երկրորդ կիրակի օրը/ - Էրեբունի-Երևանի ծնունդը:
_______________________________________________________________________

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-14:00 Գավառի տարածաշրջանում կանցկացվի «Մեծ փուռ 2016» միջոցառումը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով:
«Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի ավարտը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում:
Գանձակ և Սարուխան համայնքների «Կարտոֆիլ արտադրողների խմբերը» կկազմակերպեն «Փռի կարտոլի» շքեղ հյուրասիրություն: Միջոցառումը կուղեկցվի ժողովրդական երգ ու պարով, կկազմակերպվեն մրցույթներ, խաղեր, ինչպես նաև՝ կարտոֆիլից պատրաստված շուրջ հիսուն տեսակի ուտեստների համտես:
Անակնկալներով լի համահայկական «Մեծ փուռ»-ն արդեն ապացուցել է, որ կարող է այցելուների համար դառնալ անփոխարինելի և անկրկնելի հուշ:
Ձեր մասնակցությունը կխթանի տարածաշրջանում կարտոֆիլի արժեշղթայի կայուն զարգացմանը՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը:

Դեկտեմբերի 6, 2016- հունվարի 6, 2017 - Սուրբ Աստվածածնի և Ամանորի տոնավաճառ
ք․Երևան, Հյուսիսային պողոտա: Տոնավաճառը անց է կացվում Հյուսիսային պողոտայում և շարունակվում 1 ամիս։ Տոնավաճառում ցուցադրվում են հայկական արտադրության ապրանքներ, ձեռագործ աշխատանք, ուտելիք, գինի և այլն։ Կազմակերպիչ՝ Երեւանի քաղաքապետարան:
_______________________________________________________________________

2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-րդ տարեդարձը:

No comments:

Post a Comment