June 4, 2015

Անսովոր ազգային ավանդույթներ

Անսովոր ազգային ավանդույթներ, որոնց պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկ

Ճանապարհորդության մեկնելիս անպայման պետք է ունենալ տվյալ երկրի մասին գիտելիքների նվազագույն պաշար, որտեղ դուք պատրաստվում եք անցկացնել ձեր երկար սպասված հանգիստը։ Չէ որ քո երկրի սահմաններից դուրս աննկատ թվացող բանն անգամ կարող է լուրջ վիրավորել տեղաբնակներին։ Հատկապես շատ են կանոններն ու արգելքները սնվելու հարցում։ Մենք ձեզ կպատմենք մի քանի ազգային ավանդույթների մասին, որոնք պետք է իմանալ և հիշել , որպեսզի չվիրավորել ոչ ոքի օտար երկրում։

Չինական մեծ պատից այն կողմ վարքերն ու սովորությունները, ինչպես նաև՝ փայտիկներով սնվելու կարողությունը հիացմունք է առաջացնում շատերի մոտ՝ միաժամանակ սարսափեցնելով նրանց։ Իսկապես, փայտերով սնվելու ունակությունը պետք է մանրակրկտորեն յուրացնել։ Եվ, առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչ չի կարելի նրանց հետ անել։
Չի կարելի փայտիկները դնել սնունդով ափսեի մեջ ուղղահայաց․ այդպես սնունդ են մատուցում միայն մահացածներին, և եթե չեք ուզում ձեզ վրա զգալ գերբնական ուժերի և շրջապատողների բարկությունը, երբեք այդպես մի արեք։
Երբեք փայտիկներով այլ մարդկանց մատնացույց մի արեք, և կապ չունի դրանք ձեր ձեռքում են, թե սեղանի վրա։ Իհարկե պետք է տիրապետել այդ արվեստին, որպեսզի կարողանալ փայտիկները սեղանին դնել այնպես, որ դրանք որևէ մեկի կողմը ուղղված չլինեն, բայց դաստիարակված մարդու հեղինակության համար արժի ջանք թափել։ Բացի այդ, փայտիկներով չի կարելի թակել բաժակին կամ օգտագործել դրանք հակառակ կողմով։

Եթե փայտիկներով ուտել ձեզ չհաջողվի, փորձեք գդալով։ Հիշեք, որ Թայլանդում սնունդը պատառաքաղով ուտելը համարվում է շատ կոպիտ արարք։
Իհարկե, զբոսաշրջային գոտիներում լավ պատրաստված անձնակազմը սովոր է այդպիսի բաներին մատների արանքով նայելուն, բայց եթե այցելել թայլանդցի ընկերներին կամ ռեստորան, որը գտնվում է զբոսաշրջային երթուղուց դուրս, սնվեք միայն փայտիկներով կամ գդալով։ Եթե ամեն դեպքում չեք կարողանում առանց պատառաքաղի, ապա գոնե փորձեք պատառաքաղով սնունդը դնել գդալի վրա, և գդալով այն տանել բերանը։

‪#‎Մերձավոր Արևելք և Հնդկաստան
Այդ տարածաշրջանի որոշ երկրներում արգելված է ուտել ձախ ձեռքով։ Եթե Թայլանդում պատառաքաղի համար ձեզ կարող են թեք նայել, ապա այս դեպքում արգելքը պարտադիր բնույթ է կրում։ Այստեղ համարվում է, որ աջ ձեռքը տրված է մարդուն հագեցման և հրաշալի բաների հպվելու, իսկ ձախը՝ հիգիենիկ պահանջների և այլ տհաճ բաների համար։
Հարավային Կորեա
Հիշեք ֆիլմից հայտնի արտահայտությունը․ «Ողջույն, ես ձեր մորաքույրն եմ: Այն հարցին, թե ով պետք է լցնի թեյը, Կալյագինը պատասխանում է․ «Ուրիշ ով, եթե ոչ ես՝ այստեղ ներկա բոլոր կանանցից ամենամեծը:
Գիտեք, Կորեայում ճիշտ այդպես է․ որքան էլ երկար մարդը նստած չլինի սեղանի շուրջ, քանի դեռ սնունդին ձեռք չի մեկնել ներկաներից ամենաավագը, ոչ ոք չի ուտի։ Այդ կանոնը տարածվում է նույնիսկ երկվորյակների և այն մարդկանց վրա, ովքեր ծնվել են նույն ժամանակ։ Եթե հնարավոր չէ պարզել, թե ով է ավելի մեծ օրերով, ապա հաշվի են առնվում րոպեները։
Այդ կանոնը գործում է նաև փոքրիկ երեխաներին կերակրելու դեպքում․ առաջինը կերակրում են տան մեծ երեխային։

Շատ, կրկնում ենք, շատ անքաղաքավարի է խնդրել Իտալիայում մատուցողին կամ այն մարդուն, ով ձեզ հյուրընկալել է, ձկան ուտեստի հետ մատուցել քերած պարմեզան։ Իհարկե, դրա համար ձեզ դուրս չեն վռնդի, բայց համապատասխան հետևություններ կանեն։
Ալյասկա, Կանադա և Հյուսիսային բևեռի այլ երկրներ
Այնտեղ, որտեղ ձյուն է, ցուրտ և մշտական սառնամանիք, կանոններն ու վարքագծերը դառնում են պատուհանից այն կողմ գտնվող ջերմաստիճանին ուղիղ համեմատական։ Հյուսիսային երկրների որոշ բնիկներ լավ ընթրիքի և ռոմանտիկ հանդիպման համար երախտագիտությունն արտահայտում են սովորական «պուկով: Ահա, այդպես հեշտ և առանց բարդությունների կարելի է շնորհակալություն հայտնել շատ բաների համար։

Պրահան իր չափերով շատ հարմար է հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու համար:
Այստեղ զբոսաշրջիկների համար նախատեսված կարևորագույն տեսարժան վայրերը հարմարեցված են հետիոտնների համար, որը հնարավորություն է տալիս հաճելիորեն զբոսնել քաղաքով: Պրահայում ընդամենը երեքից չորս օր անցկացնելուց հետո, ձեզ մոտ կարող է մտերմության ու հարազատության հաճելի զգացում առաջանալ քաղաքի հանդեպ: Խորհուրդ է տրվում ձեր այցի առաջին իսկ օրերին «Ոտքով էքսկուրսիա» վերցնել Պրահայով զբոսնելու համար: Դուք կունենաք հաճելի մտերմություն քաղաքի հետ, որից հետո կարող եք շարունակել ձեր հանգիստն անցկացնել այստեղ այցելելով այն տեսարժան վայրերն, որոնք մտադրվել եք այցելել և ուսումնասիրել: Պրահան մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում որպես զբոսաշրջիկության քաղաք, որի հիմնական պատճառը նրա բացարձակ գեղեցկությունն է և այն մեծ ժառանգությունը, որ նա ստացել է դարերի ընթացքում: Բացի այս ամենից, Պրահան մեծ հեղինակություն է վայելում նաև երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում և մի կատարյալ վայր է հանգստյան օրերն այստեղ անցկացնելու համար, լի տարբեր զվարճություններով և գիշերային կյանքով:

‪#‎Տարբեր երկրներում՝ տարբեր կերպ
Ոչ միշտ է մի բանը նույն նշանակությունն ունենում տարբեր երկրներում։ Հնդկաստանում և Ճապոնիայում, օրինակ, շատ կարևոր է ափսեն դատարկ թողնելը, որպեսզի տան տերը տեսնի, որ դուք երախտապարտ եք նրան հյուրասիրության համար և հենց այդպես (դատարկ ափսեով) նրան շնորհակալություն եք հայտնում։ Չինաստանում, ընդհակառակը, դատարկ ափսեն կխոսի այն մասին, որ դուք շատ ագահ մարդ եք և չեք կարողանում հագենալ։ Ձեզ մեծ հաճույքով կվերագրեն աղքատություն, հիվանդություն և լավ դաստիարակության բացակայություն։
Երբեք մինչև վերջ մի խմեք սուրճը կամ թեյը բեդվինական գյուղում, այլապես դուք ստիպված կլինեք խմել այն մինչև ձեր կյանքի վերջը և ստանալ ստամոքսի և առիթմիայի խանգարում։ Այստեղ բաժակը դատարկելը նշանակում է, որ դուք էլի եք ուզում։ Ի՞նչ անել, եթե չեք ցանկանում այլևս խմել։ Ուղղեք դատարկ բաժակով ձեռքը դեպի թեյնիկով մարդը և այն թեթև թափահարեք։ Դա նշանակում է․«Շատ շնորհակալություն, ամեն ինչ շատ համեղ էր, բայց ես էլ չեմ ուզում:
Ինչպես տեսնում եք, այս բոլոր կանոնները այնքան էլ բարդ չեն։ Այնպես որ, եթե չեք ցանկանում վիրավորել ձեր ճանապարհորդած երկրի բնակիչներին, ապա սովորեք նրանց գոնե հիմնական ավանդույթները:


Նյութի աղբյուր՝ Նան Սարուխանյան, Հայք Տուր


No comments:

Post a Comment