June 21, 2015

Լեռնային Ղարաբաղի տոներն ու հիշատակի օրերը



Ըստ պետական որոշման` աշխատանքային շաբաթը բաղկացած է հինգ օրից` երկուշաբթիից մինչև ուրբաթ: Շաբաթը և կիրակին ոչ աշխատանքային օրեր են: Այս օրերին բոլոր պետական հիմնարկները, գրասենյակներն ու ձեռնարկությունների մեծ մասը փակ են: Խանութները, սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները և շուկան աշխատում են ամբողջ շաբաթ` առանց հանգստյան օրի: Տոն և հիշատակի ոչ աշխատանքային օրերը սահմանվում են պետության կողմից: ԼՂՀ-ում տոն և հիշատակի օրերին բոլոր խանութներն ու սպառողական ծառայություններ մատուցող հիմնարկները աշխատում են` ի տարբերություն պետական հիմնարկների, գրասենյակների և արտադրական ձեռնարկությունների: Այնպիսի տոն օրերի կապակցությամբ, ինչպիսիք են օրինակ` մայիսի 9-ը` Հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի օրը և սեպտեմբերի 2-ը` ԼՂՀ անկախության օրը, Ստեփանակերտում և շրջկենտրոններում անցկացվում են բազմաթիվ փառատոներ:


Դեկտեմբերի 31 և հունվարի 1-2 – Ամանորյա տոներ

Հունվարի 6 – Սուրբ ծնունդ

Հունվարի 7 - Սուրբբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր

Փետրվարի 20 - Արցախի վերածննդի օր

Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր

Փետրվարի 23 - Հայրենիքի պաշտպանի օր

Մարտի 8 – Կանանց միջազգային օր

Ապրիլի 7 - Մայրության և գեղեցկության տոն

Ապրիլի 24 - Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Մայիսի 1 - Աշխատավորների համերաշխության միջազգային օր

Մայիսի 9 - Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր

Մայիսի 28 - Հայաստանի Առաջին Հանրապետության օր

Հունիսի 1 - Երեխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 29 - Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր

Սեպտեմբերի 2 - ԼՂՀ անկախության օր

Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օր - Թարգմանչաց տոն

Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Դեկտեմբերի 10 - Սահմանադրության օր, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր, ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի օր:


Նյութի աղբյուրը՝ http://karabakh.travel/hy/national-holidays-and-memorial-days/66/

June 13, 2015

Էքստրեմալ տուրիզմ

o Վերջին ժամանակներում ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը։ Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։ Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն։ Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա։ Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը։

  • Էքստրեմալ տուրիզմն էլ իր հերթին բաժանվում է որոշ տեսակների.
  • էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներ


էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներից են

o Դայվինգ (սուզում) շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը՝ ծանոթանալու ստորջրյա աշխարհին։ Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն։ Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով։ Ջրային դահուկներ – ակտիվ հանգստի ամենահայտնի տեսակներից է։. Սրանք առաջին անգամ հայտնվել են 1922թ։ Ստեղծել է ամերիկայի Միննեսոտա քաղաքի բնակիչ Ռալֆ Սամուէլսոնը։ Վինդսերֆինգ –առագաստային սպորտի տարատեսակ է։ Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ։ Ստեղծվել է ԱՄՆ-ում (1968 թ.)։ Սերֆինգ – Նույնը ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի։ Կարելի է արագություն հավաքել մինչև 12մ/վ. Բայց սրա ռեկորդն է 70կմ/ժ. Ռաֆտինգ – սա լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով։ Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է։ Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր;

էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներն են

o Մաունթինբայքինգ վերջերս դարձել է շատ հայտնի։ Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով։ Փորձառու բայքերները կատարում են նաև տարբեր հնարքներ։ Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է։ Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է։ Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները։ Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ։

էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներից են

o Ալպինիզմ –համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը։ Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը։ Լեռնային դահուկներ. Սա ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է։ Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ։ Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Ամենահայտնին դա Ծաղկաձորն է։

էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներից են

o Պարաշյուտային սպորտ – Կլասիկ պարաշյուտիզմը իր մեջ նեռարում է երկու վարժություն։ Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին՝3մ շառավղով։ Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ։ Մրցույթները ժամանակի վրա են։ Թիմային ակրոբատիկա Սա պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքնեն են օդում։ Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր։ 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք։ Սքայսերֆինգ – սրանք դահուկներով թռիչքներն են որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ։ Բեյս ջամփինգ. Պարաշյուտով թռնելու համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ։ Նրան հերիք է նույնիսկ վերելակը։ Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում։ Օդապարիկով թռիչքներ Սա հասանելի է յուրաքնչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում։ Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից։ Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է։

էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներից են

o Տիեզերական տուրիզմ –սա էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար։
o Ջայլո տուրիզմ –սա էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Սա նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։
o Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ.
Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների. Օրինակ պինգվիններին։
o Ջունգլիներով արշավներ Այս արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։ Դրա համար էլ յուրաքանչյուր դեպք կարող է վատ վերջանալ։

June 5, 2015

Օգտակար խորհուրդներ զբոսաշրջիկին

Ինչի՞ մասին պետք է հոգա յուրաքանչյուր զբոսաշրջիկ
Չկա ավելի լավ միջոց հորիզոնները ընդլայնելու համար, քան ճանապարհորդության մեկնելը: Բայց մեր բոլոր ձեռնարկումները, այդ թվում՝ ճանապարհորդական, հաճախ հանգեցնում են անսպասելի խնդիրների և հոգսերի: Մի շարք խնդիրներից ձեզ պաշտպանելու համար բավական է իմանալ մի քանի հիմնական կանոն:
Ահա մի քանի խորհուրդ, որոնց պետք է հետևի խոհեմ ճանապարհորդը նախքան ճանապարհորդությունը և դրա ընթացքում:

‪#‎Տոմսն ամրագրեք նախապես
Ավելի լավ է տոմսն ամրագրեք շաբաթներ առաջ, որպեսզի կարողանաք գումար խնայել: Իհարկե, միշտ կարելի է հույսը դնել թեժ առաջարկների վրա, բայց դա արդեն նման է ռուլետկայի: Կարճ ասած՝ որքան շուտ դուք ամրագրեք տոմսը և պլանավորեք ճանապարհորդությունը, այնքան քիչ է խորը հիասթափության հավանականությունը:

‪#‎Որոշ ժամանակով դուրս եկեք սոցիալական ցանցերից
Եթե դուք ամեն օր պատմեք այն մասին, թե որքան լավ ժամանակ եք անցկացնում հունական լողափում կամ որքան էկզոտիկ է թայլանդական բանտը, հանցագործները կիմանան, որ ձեր տունը դատարկ է: Այսինքն, դուք՝ ինքներդ, կարող եք դառնալ գողերի տեղեկատուն: Եթե դուք չեք կարող զրկել ձեզ իրական ժամանակում տպավորություններով կիսվելու հաճույքից, ապա հոգ տարեք ձեր տան անվտանգության մասին:

‪#‎Գնեք որակյալ ապահովագրություն
Արտասահման գնալու ապահովագրությունը իսկական գիտություն է, և դուք պետք է շատ իմաստուն լինեք ձեր ընտրությունում: Հատկապես, եթե մեկնելու եք այնպիսի երկրներ, որտեղ չկա անվճար առողջապահություն, և որտեղ ցանկացած դժբախտ պատահար կարող է մեծ գումարներ արժենալ: Խնայողությունը խնայողություն, բայց վնասվածքները, հիվանդությունները, ավիաթռիչքների հետաձգումը, թանկարժեք իրերի կորուստը իրողություններ են, որոնք սպասում են յուրաքանչյուր զբոսաշրջիկի աշխահի ամեն անկյունում: Ճանապարհորդության խնայողական արդյունավետությունը կայանում է ոչ թե նրանում, որ տուն վերադառնաք լիքը գրպանուվ, այլ՝ ողջ և առողջ:

‪#‎Վստահված մեկին տվեք ձեր փաստաթղթերի պատճենները
Այո, մենք չպետք է բացականչեք աշխարհին, որ մեկնում ենք ճանապարհորդության, բայց գրագետ զբոսաշրջիկը միշտ իր հարազատների մեջից կընտրի վստահված մեկին, ում մոտ կթողնի անձնագրի, ճանապարհորդական և այլ կարևոր փաստաթղթերի պատճենները, որոնք պետք կգան, եթե կորցնեք օրիգինալները: Բայց եթե չունեք նման վստահված մեկին, ապա կարող եք փաստաթղթերի պատճենները ուղարկեք ձեր էլեկտրոնային փոստին, որն էլ կկատարի ձեր վստահված ընկերոջ դերը:


‪#‎Արտարժույթը գնեք մինչև օդանավակայան հասնելը
Գնելով արտարժույթը նախապես՝ դուք միայն կշահեք: Ինչպես ցույց է տալիս փորձը՝ սովորաբար օդանավակայանի փոխանակման կետերը առաջարկում են այնպիսի փոխարժեք, որը ձեզ համար 11%-ով թանկ կարժենա: Այսօր մեծ տարածում ունի օնլայն ռեժիմով արտարժույթի փոխանակումը: Դուք փոխանակում եք գումարը ծառայության կայքում, այնուհետև վերցնում գումարը օդանավակայանում: Եվ ոչ մի լրացուցիչ ծախս:

Նյութի աղբյուր Նան Սարուխանյան, Հայք Տուր

June 4, 2015

Անսովոր ազգային ավանդույթներ

Անսովոր ազգային ավանդույթներ, որոնց պետք է ծանոթ լինի յուրաքանչյուր զբոսաշրջիկ

Ճանապարհորդության մեկնելիս անպայման պետք է ունենալ տվյալ երկրի մասին գիտելիքների նվազագույն պաշար, որտեղ դուք պատրաստվում եք անցկացնել ձեր երկար սպասված հանգիստը։ Չէ որ քո երկրի սահմաններից դուրս աննկատ թվացող բանն անգամ կարող է լուրջ վիրավորել տեղաբնակներին։ Հատկապես շատ են կանոններն ու արգելքները սնվելու հարցում։ Մենք ձեզ կպատմենք մի քանի ազգային ավանդույթների մասին, որոնք պետք է իմանալ և հիշել , որպեսզի չվիրավորել ոչ ոքի օտար երկրում։

Չինական մեծ պատից այն կողմ վարքերն ու սովորությունները, ինչպես նաև՝ փայտիկներով սնվելու կարողությունը հիացմունք է առաջացնում շատերի մոտ՝ միաժամանակ սարսափեցնելով նրանց։ Իսկապես, փայտերով սնվելու ունակությունը պետք է մանրակրկտորեն յուրացնել։ Եվ, առաջին հերթին պետք է իմանալ, թե ինչ չի կարելի նրանց հետ անել։
Չի կարելի փայտիկները դնել սնունդով ափսեի մեջ ուղղահայաց․ այդպես սնունդ են մատուցում միայն մահացածներին, և եթե չեք ուզում ձեզ վրա զգալ գերբնական ուժերի և շրջապատողների բարկությունը, երբեք այդպես մի արեք։
Երբեք փայտիկներով այլ մարդկանց մատնացույց մի արեք, և կապ չունի դրանք ձեր ձեռքում են, թե սեղանի վրա։ Իհարկե պետք է տիրապետել այդ արվեստին, որպեսզի կարողանալ փայտիկները սեղանին դնել այնպես, որ դրանք որևէ մեկի կողմը ուղղված չլինեն, բայց դաստիարակված մարդու հեղինակության համար արժի ջանք թափել։ Բացի այդ, փայտիկներով չի կարելի թակել բաժակին կամ օգտագործել դրանք հակառակ կողմով։

Եթե փայտիկներով ուտել ձեզ չհաջողվի, փորձեք գդալով։ Հիշեք, որ Թայլանդում սնունդը պատառաքաղով ուտելը համարվում է շատ կոպիտ արարք։
Իհարկե, զբոսաշրջային գոտիներում լավ պատրաստված անձնակազմը սովոր է այդպիսի բաներին մատների արանքով նայելուն, բայց եթե այցելել թայլանդցի ընկերներին կամ ռեստորան, որը գտնվում է զբոսաշրջային երթուղուց դուրս, սնվեք միայն փայտիկներով կամ գդալով։ Եթե ամեն դեպքում չեք կարողանում առանց պատառաքաղի, ապա գոնե փորձեք պատառաքաղով սնունդը դնել գդալի վրա, և գդալով այն տանել բերանը։

‪#‎Մերձավոր Արևելք և Հնդկաստան
Այդ տարածաշրջանի որոշ երկրներում արգելված է ուտել ձախ ձեռքով։ Եթե Թայլանդում պատառաքաղի համար ձեզ կարող են թեք նայել, ապա այս դեպքում արգելքը պարտադիր բնույթ է կրում։ Այստեղ համարվում է, որ աջ ձեռքը տրված է մարդուն հագեցման և հրաշալի բաների հպվելու, իսկ ձախը՝ հիգիենիկ պահանջների և այլ տհաճ բաների համար։
Հարավային Կորեա
Հիշեք ֆիլմից հայտնի արտահայտությունը․ «Ողջույն, ես ձեր մորաքույրն եմ: Այն հարցին, թե ով պետք է լցնի թեյը, Կալյագինը պատասխանում է․ «Ուրիշ ով, եթե ոչ ես՝ այստեղ ներկա բոլոր կանանցից ամենամեծը:
Գիտեք, Կորեայում ճիշտ այդպես է․ որքան էլ երկար մարդը նստած չլինի սեղանի շուրջ, քանի դեռ սնունդին ձեռք չի մեկնել ներկաներից ամենաավագը, ոչ ոք չի ուտի։ Այդ կանոնը տարածվում է նույնիսկ երկվորյակների և այն մարդկանց վրա, ովքեր ծնվել են նույն ժամանակ։ Եթե հնարավոր չէ պարզել, թե ով է ավելի մեծ օրերով, ապա հաշվի են առնվում րոպեները։
Այդ կանոնը գործում է նաև փոքրիկ երեխաներին կերակրելու դեպքում․ առաջինը կերակրում են տան մեծ երեխային։

Շատ, կրկնում ենք, շատ անքաղաքավարի է խնդրել Իտալիայում մատուցողին կամ այն մարդուն, ով ձեզ հյուրընկալել է, ձկան ուտեստի հետ մատուցել քերած պարմեզան։ Իհարկե, դրա համար ձեզ դուրս չեն վռնդի, բայց համապատասխան հետևություններ կանեն։
Ալյասկա, Կանադա և Հյուսիսային բևեռի այլ երկրներ
Այնտեղ, որտեղ ձյուն է, ցուրտ և մշտական սառնամանիք, կանոններն ու վարքագծերը դառնում են պատուհանից այն կողմ գտնվող ջերմաստիճանին ուղիղ համեմատական։ Հյուսիսային երկրների որոշ բնիկներ լավ ընթրիքի և ռոմանտիկ հանդիպման համար երախտագիտությունն արտահայտում են սովորական «պուկով: Ահա, այդպես հեշտ և առանց բարդությունների կարելի է շնորհակալություն հայտնել շատ բաների համար։

Պրահան իր չափերով շատ հարմար է հանգստյան օրերն այնտեղ անցկացնելու համար:
Այստեղ զբոսաշրջիկների համար նախատեսված կարևորագույն տեսարժան վայրերը հարմարեցված են հետիոտնների համար, որը հնարավորություն է տալիս հաճելիորեն զբոսնել քաղաքով: Պրահայում ընդամենը երեքից չորս օր անցկացնելուց հետո, ձեզ մոտ կարող է մտերմության ու հարազատության հաճելի զգացում առաջանալ քաղաքի հանդեպ: Խորհուրդ է տրվում ձեր այցի առաջին իսկ օրերին «Ոտքով էքսկուրսիա» վերցնել Պրահայով զբոսնելու համար: Դուք կունենաք հաճելի մտերմություն քաղաքի հետ, որից հետո կարող եք շարունակել ձեր հանգիստն անցկացնել այստեղ այցելելով այն տեսարժան վայրերն, որոնք մտադրվել եք այցելել և ուսումնասիրել: Պրահան մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում որպես զբոսաշրջիկության քաղաք, որի հիմնական պատճառը նրա բացարձակ գեղեցկությունն է և այն մեծ ժառանգությունը, որ նա ստացել է դարերի ընթացքում: Բացի այս ամենից, Պրահան մեծ հեղինակություն է վայելում նաև երիտասարդ զբոսաշրջիկների շրջանում և մի կատարյալ վայր է հանգստյան օրերն այստեղ անցկացնելու համար, լի տարբեր զվարճություններով և գիշերային կյանքով:

‪#‎Տարբեր երկրներում՝ տարբեր կերպ
Ոչ միշտ է մի բանը նույն նշանակությունն ունենում տարբեր երկրներում։ Հնդկաստանում և Ճապոնիայում, օրինակ, շատ կարևոր է ափսեն դատարկ թողնելը, որպեսզի տան տերը տեսնի, որ դուք երախտապարտ եք նրան հյուրասիրության համար և հենց այդպես (դատարկ ափսեով) նրան շնորհակալություն եք հայտնում։ Չինաստանում, ընդհակառակը, դատարկ ափսեն կխոսի այն մասին, որ դուք շատ ագահ մարդ եք և չեք կարողանում հագենալ։ Ձեզ մեծ հաճույքով կվերագրեն աղքատություն, հիվանդություն և լավ դաստիարակության բացակայություն։
Երբեք մինչև վերջ մի խմեք սուրճը կամ թեյը բեդվինական գյուղում, այլապես դուք ստիպված կլինեք խմել այն մինչև ձեր կյանքի վերջը և ստանալ ստամոքսի և առիթմիայի խանգարում։ Այստեղ բաժակը դատարկելը նշանակում է, որ դուք էլի եք ուզում։ Ի՞նչ անել, եթե չեք ցանկանում այլևս խմել։ Ուղղեք դատարկ բաժակով ձեռքը դեպի թեյնիկով մարդը և այն թեթև թափահարեք։ Դա նշանակում է․«Շատ շնորհակալություն, ամեն ինչ շատ համեղ էր, բայց ես էլ չեմ ուզում:
Ինչպես տեսնում եք, այս բոլոր կանոնները այնքան էլ բարդ չեն։ Այնպես որ, եթե չեք ցանկանում վիրավորել ձեր ճանապարհորդած երկրի բնակիչներին, ապա սովորեք նրանց գոնե հիմնական ավանդույթները:


Նյութի աղբյուր՝ Նան Սարուխանյան, Հայք Տուր