August 26, 2015

Հուրգադա VS Շարմ Էլ Շեյխ


Եգիպտոսում հանգստանալ ցանկացողները գրեթե միշտ կանգնում են երկընտրանքի առաջ՝ ո՞ր հանգստյան գոտին ընտրել՝ Շարմ Էլ Շեյխ, թե՞ Հուրգադա...
Մի քանի համեմատական վերլուծություններ թերեւս կօգնեն ճիշտ կողմնորոշվել..

Եւ այսպես..
Որպես հանգստի գոտի Շարմ էլ Շեյխն ավելի ակտիվ է, քան Հուրգադան: Վերջինս ավելի հարմար է խաղաղ հանգիստ նախընտրողների համար, հյուրանոցները մեծամասամբ ափամերձ են, իսկ հիմնական հետաքրքրությունը ծովն է: Երեկոյան կյանքը Շարմ Էլ Շեյխում ավելի հագեցած է՝ բարեր, ակումբներ, փարթիներ...
Առեւտրի խանութների ավելի մեծ ընտրանի առաջարկում է Շարմ Էլ Շեյխը:
Ընտանեկան հանգստի համար հարմար պայմաններ առաջարկում են եւ Շարմ Էլ Շեյխը, եւ Հուրգադան, մինչդեռ երիտասարդներին ավելի ակտիվ ժամանց սպասվում է Շարմում: Զույգերը որոնք փնտրում են ավելի խաղաղ միջավայր, կարող են ընտրություն կատարել Շարմ Էլ Շեյխի Շարկս Բեյի եւ Հուրգադայի Մակադի Բեյի միջեւ:

Որպես համեմատական բնութագիր կարելի է ասել, որ Շարմ Էլ Շեյխն ավելի կայացած ու քաղաքակիրթ հանգստյան գոտի է քան Հուրգադան, որն էլ իր հերթին ունի կոլորիտային առավելություն Շարմ Էլ Շեյխի նկատմամբ: Այսինքն իրական եգիպտական շունչը զգալ ցանկացողների համար իդեալական վայր է Հուրգադան:

Ափերը՝
Հուրգադայում գերակշռում են մանր ավազոտ լողափերը, մինչդեռ Շարմ Էլ Շեյխում հանդիպում են նաեւ կորալային ափեր:

Հեռավորությունը Կահիրեից՝
Շարմ էլ Շեյխ - 500կմ - 7 ժամ
Հուրգադա - 471 կմ - 6 ժամ

Եղանակը
Հուրգադայի կլիման ավելի մեղմ է ու խոնավ, ամենաշոգ ամիսներն են հուլիս-օգոստոսը, երբ եղանակը հասնում է մինչեւ 36-37, իսկ ջրի ջերմաստիճանը մինչեւ 27-28 աստիճանի:
Շարմ Էլ Շեյխում ավելի շոգ է՝ եղանակը հուլիս-օգոսոտոս ամիսներին հասնում է մինչեւ 38-39, իսկ ջրի ջերմաստիճանը՝ մինչեւ 29-30 աստիճանի:

Ուղեւորություններ՝

Շարմ Էլ Շեյխից կարող եք պատվիրել ուղեւորություններ դեպի Սբ Կատրին վանք, Սինա լեռ, Պետրա՝ Հորդանանում, Մեռյալ ծով եւ Երուսաղեմ

Հուրգադայից կարող եք պատվիրել ուղեւորություններ դեպի Լուքսոր եւ Կրուիզներ Նեղոս գետում:

No comments:

Post a Comment