December 23, 2015

Հայաստանի գլխավոր տոնածառը տարբեր տարիներին

2001



2002



2008/2009, լույսերը վառվել են դեկտեմբերի 20-ին



2009/2010, լույսերը վառվել են դեկտեմբերի 21-ին, բարձրությունը ՝ 29 մետր



2010/2011, լույսերը վառվել են դեկտեմբերի 20-ին, բարձրությունը 31 մետր, բաղկացած էր 6000 եղեւնու ճյուղերից



2011/2012,  լույսերը վառվել են դեկտեմբերի 20-ին, բարձրությունը 32 մետր, զարդարված է 50 հազար լուսադիոդային լամպերով



2012/2013, լույսերը վառվել են դեկտեմբերի 17-ին



2013/2014, լույսերը վառվել են դեկտեմբերի 22-ին



2014/2015, լույսերը վառվել են դեկտեմբերի 20-ին, բարձությունը՝ 32 մետր



2015/2016, լույսերը վառվել են դեկտեմբերի 22-ին, բարձրությունը՝ 32 մետր, զարդարված է 38 հազար լուսադիոդային լամպերով ու շուրջ 500 խաղալիքներով 




2016/2017 լույսերը վառվել են դեկտեմբերի 19-ին։
Ի տարբերություն վերջին տարիների, այս անգամ տոնածառի լույսերը վառելու համար հատուկ միջոցառում չէր կազմակերպվել: Քաղաքապետարանը հայտարարել էր, որ տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն կրճատվել է 20 միլիոն դրամով և տոնական միջոցառումների ծրագրից հանվել է լույսերի միացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:




















Տեղեկությունները ըստ տարբեր տարիների լրատվական կայքերի...

December 9, 2015

Գուդաուրի: մասնավոր հետազոտություն by Արա Մարության






Սեզոնը բացվում է դեկտեմբերի 13-ից և տևում է մոտ 3,5 ամիս... Հիմա շատ լավ եղանակ է, ձյուն կա, Գուդաուրին պատրաստվում է բացմանը... Ձյան քիչ լինելու դեպքում հատուկ մեքենաներով անհրաժեշտ վայրերը ծածկվում են ձյունով..

Ենթակառուցվածքներով Ծաղկաձորից թույլ է, հանգստանում են հիմնականում դահուկորդներ..Արագվիի կիրճը նայող տեսարանը շատ գեղեցիկ է... Ամանորի հետ կապված օրերին գինը մոտ 30-50% բարձր է և հիմնականում լրիվ զբաղված են, գները ԴԲԼ համարների համար սկսվում են մոտ 80 դոլ, 2 սննդով.. Կան մոտ 25-30 հյուրանոցներ և հյուրատներ.. Լողավազան ունի միայն Մարկո Պոլոն..Հյուրանոցների հիմնական մասը շատ լավ տեսարաններով է, ունեն ռեստորաններ, բարեր, դահուկների վարձույթ, չորացման տարածքներ, սաունաներ, կիրճին նայող պատշգամբներ..







Թբիլիսիից մինչև Գուդաուրի տևում է մոտ 2 ժամ, պետական երթուղայինի գինը 7 լարի Դիդուբիի ավտոկայանից...

Ցանկացողներին /մինիմում 7 անձ/ ,,հայկական Օրթաչալա,, ավտոկայանից կարող եմ օգնել տեղափոխող վարորդների համարները տրամադրելով, մոտավոր գինը կարծեմ 15 լարի..

December 5, 2015

Տարբեր ազգերի ավանդական կերակուրներ

Հոգաո - Կոլոմբիա



Անհրաժեշտ բաղադրիչներ՝
1 միջին չափի սոխ,
2 հասած լոլիկ
3 պճեղ սխտոր
1/2 կանաչ պղպեղ
մի քանի ճյուղ կանաչ սոխ
3 ճաշի գդալ ձեթ
1/2 թեյի գդալ չաման
2 թեյի դգալ զաֆրան
մի քանի ճյուղ համեմ
աղ, համեմունքներ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝
Կտրատել սոխը, լոլիկը, կանաչ սոխը, բիբարը, մանրացրած սխտորը եւ ձեթի, չամանի, զաֆրանի հետ լցնել կաթսայի մեջ: Միջին ջերմաստիջանով, պարբերաբար խառնելով եփել այնքան մինչեւ բաղադրիչները դառնան փափուկ եւ փխրուն (մոտ 20 րոպե): Ավելացնել համեմը եւ եփել եւս 5 րոպե: Կրակից վերցնելուց հետո թողնել կաթսայում մոտ 10 րոպե եւ մատուցել: Համեղ է նաեւ սառը:


Կուկոդոկ Սանգկայայով - Մալազիա


Անհրաժեշտ բաղադրիչներ՝
2 մեծ, լավ հասած բանան
200 գրամ մաղած ալյուր
4-5 գդալ շաքարի փոշի
1 ձու

Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները լցնել բլենդեռի մեջ եւ հարել մինչեւ դառնա միասեռ զանգված: 30 րոպե թողնել սառնարանում:
Տաքացնել ձեթը մինչեւ 180 աստիճան: Ճաշի գդալի չափով գնդիկները գցել ձեթի մեջ եւ երկեւ կողմից տապակել: Պետք չէ թավան ծանրաբեռնել, որպեսզի ջերմաստիճանը չընկնի: Հանելուց հետո ցամաքեցնել անձեռոցիկով եւ փաթաթել որպեսզի տաք մնան:

Շարունակելի...