Showing posts with label Հայաստան. Show all posts
Showing posts with label Հայաստան. Show all posts

February 29, 2016

Հայկական տեղանուններն ամբողջ աշխարհում

Դարեր շարունակ հայերը վերաբնակեցվել են իրենց հայրենքից դուրս՝ ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում: Ոմանք հաստատվել են մոտակա երկրներում, ոմանք առավել լավ կենսապայամաներ փնտրելու նպատակով կտրել ու անցել են նույնիսկ ծովեր ու օվկիանոսներ: Ու չնայած հայրենիքից հեռու գտնվելու հանգամանքին, նրանք երբեւեէ մոռացության չեն մատնել իրենց հայ լինելու ծագումը եւ որպես դրա վառ վկայություն՝ կարողացել են որոշ տարածքներ վերանվանել՝ ի պատիվ Հայաստանի ու իրենց հայրենակիցների:

Արմյանսկ (Ղրիմ)



Ղրիմի հյուսիսայում մասում գտնվող, կարևոր ստրատեգիական տեղում, որը կապում է Ղրիմիը ցամաքի հետ գտնվում է քիմիական արդյունաբերության կենտրոն համարվող քաղաք Արմյանսկը: Այն Հիմնադրված է եղել հայերի կողմից 1730-ականներին, ըստ որոշ աղբյուրների՝ 1736 թվականին։ 2012 թվականի տվյալներով Արմյանսկ քաղաքում բնակվում էր 22 468 մարդ։

Նախկինում Արմյանսկի Բազար անունը կրող այս քաղաքը կատարել է նաեւ մաքսային գործառույթները: Ի տարբերություն մյուս քաղաքների, Արմյանսկը ամենաերիտասարդ քաղաքն է թերակղզում, որը եղել նաեւ նշանավոր հայ ծովանկարիչ՝ Էմանուել Մահտեսյանի ծննդավայրը:

Արմենիա (Էլ Սալվադոր)



Էլ Սալվադորի արեւմտյան մասում գտնվում է Արմենիա քաղաքը, որի մասին ցավոք սրտի, շատ քիչ բան է հայտնի: Քաղաքը հնարավոր է եղել վերանվանել հայկական անվամբ ԷԼ Սալվադորում ապրող փոքրաթիվ՝ (6 հազար մարդ) հայ համայնքի շնորհիվ:

Այն երկրում մեկն է գեղեցիկ, երիտասարդ եւ արագ աճող քաղաքներից: Հայաստանի Հանրապետության և Էլ Սալվադորի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1999թ. մարտի 22-ին:

Արմավիր (ՌԴ. Կրասնոդարի երկրամաս)



Արմավիր քաղաքը, որը գտնվում է Կրասնոդարից 202 կմ հեռավորության վրա, հիմնադրվել է լեռնցի հայերի կողմից՝ 19-րդ դարում: Այն ժամանակ, երբ իսլամը սկսեց արմատավորվել, հայեր եւ այլ քրիստոնյանյա ազգեր մի կերպ կարողացան պահպանել իրենց ինքնությունը: Նրանք 1839 թ-ին այլ ժողովուրդների հետ վերաբնակեցվեցին Ուրուպ գետի մոտակայքում եւ հիմնեցին բազմազգ՝ հայկական գյուղը: 1848 թ-ին, այս բնակավայրը ստացավ Հայաստանի մայրաքաղաքներից մեկի՝ Արմավիր անունը: Այն գտնվում է Կրասնոդարի երկրամասում, որտեղ այս պահին շուրջ 15 հազար հայ է ապրում:

Արարատ (Ավստրալիա)



Ավստրալիայի Վիկտորիա նահանգում եւս կարելի է մի պատառիկ Հայաստան տեսնել: Քաղաքը կրում է բիբլիական լեռան՝ «Արարատ» անունը: Այն հիմնադրվել է 1857-ի հայերի կողմից, որը հետո վերածվել է երկրի ամենակտիվ հայ համայնքի կենտրոններից: Քաղաքում կան երկու հայկական եկեղեցիներ, հայկական երիտասարդական կազմակերպություններ: Այստեղ է գտնվում նաեւ Գալուստ Գյուլբենկյանի անվան դպրոցը:

Հայկական Սուրբ Ղազար կղզի (Իտալիա)


Սուրբ Ղազար կղզին գտնվում է Վենետիկի ծոցի մերձավոր ջրերում, հյուսիսային Իտալիայում, Լիդո կղզուց անմիջապես դեպի արևմուտք։ Ամբողջությամբ զբաղեցված է հայկական կաթոլիկ եկեղեցու կողմից, որը Մխիթարյան Կարգի մայր աթոռն է։ Կղզին հիմնադրվել է 12-րդ դարում՝ ստանալով իր անունը սուրբ Ղազար, հովանավոր՝ սուրբ և բորոտավարակների։ Լքված 16-րդ դարում, իսկ 1717 Վենետիկի իշխող խորհրդի կողմից այն տրվել է մի խումբ հայ Վարդապետների։

Մխիթարը և նրա տասնյոթ Վարդապետները կառուցել են վանքը, վերականգնել հին եկեղեցին, և ընդլայնել կղզին իր ներկա 30,000 քմ, մոտ չորս անգամ ավել իր նախնական տարածքից։ 1717-ին կղզին հանձնվել է հայ համայնքին, որը գլխավորում էր կուսակրոն Մխիթար Սեբաստացին: Այսօր «Սուրբ Ղազար» -ը հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկն է:

Արմենիա (Կոլումբիա)


Արմենիան (իսպ.՝ Armenia) քաղաք է Կոլումբիայի Քինդիո դեպարտամենտում։ 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերել է Ռիխտերի սանդղակով 6,2 բալանոց երկրաշարժը։ Քաղաքը Արմենիա է կոչվել 1915 թվականի Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին, այնտեղ կա հուշարձան։ Արմենիա քաղաքը և Քինդիո նահանգը ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Քաղաքն աննախադեպ գեղեցիկ է, մաքուր եւ այնտեղ աճում է աշխարհի ամենահամեղ սուրճը:

Արմենիա (Բելիզ)


Կենտրոնական Ամերիկայի Յուկատան թերակղզու հարավարևելյան մասում գտնվում է Բելիզ քաղաքը, որի գյուղերից մեկում, նախկինում ապրել են գաղթականներ Գվատեմալայից եւ Հոնդուրասից: 19-ր դարի սկզբում այս վայր են ներգաղթել նաեւ հայեր եւ հույներ Թուրքիայից: Ենթադրվում է, որ այս վայրը մեծաթիվ ներգաղթյալ հայերի շնորհիվ ստացել է Արմենիա անվանումը:

Թե ի՞նչ է նախկինում այդ գյուղը կոչվել, թերեւս հայտնի չէ: Սակայն այդ գյուղում այսօր հայեր գրեթե չեն բնակվում: Ենթադրվում է, որ նրանք ժամանակին ձուլվել են տեղացի բնակչությանը կամ արտագաղթել են Բելիզից տեղի ունեցած երկրաշարժից հետո:


Source: www.aadmag.am

June 13, 2015

Էքստրեմալ տուրիզմ

o Վերջին ժամանակներում ակտիվ զարգանում է արկածային տուրիզմը։ Սա տուրիզմի մի տեսակ է, որը միավորում է ճանապարհորդության այն տեսակները, որոնք կապված են ակտիվ հանգստի հետ և, որոնց նպատակն է ստանալ նոր տպավորություններ և բարելավել ֆիզիկականը։ Արկածային տուրիզմի առանձին տեսակ է էքստրեմալ տուրիզմը, որը գնալով դառնում է ավելի ու ավելի հայտնի ամբողջ աշխարհում։ Ավելի շատ մարդիկ են ձգտում տեսնել ստորջրյա աշխարհի գեղեցկությունը, դահուկերով իջնել լեռան գագաթից և նույնիսկ ցատկել պարաշյուտով։ Օրինակ Եվրոպայում տուրիզմի այս տեսակը շատ արագ զարգանում էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, Ռուսաստանում՝1990-ականների կեսերին, իսկ մեզ մոտ այն դեռ նոր է սկսում զարգանալ։ Չնայած տարեց տարի տուրիզմի այս տեսակը դառնում է ավելի հայտնի, զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են այնպիսի տուրիզմի տեսակներ ինչպիսիք են, էքսկուրսային, ճանաչողական, ծովափնյա և այլն։ Իսկ դրա պատճառն այն է, որ շատերը դեռ չգիտեն, թե ինչ է իր մեջ նեռարում էքստրեմալ տուրիզմը, որտեղ կարելի է մեկնել և ինչքան դա կարժենա։ Այժմ Հայաստանում տուրիզմի այս տեսակը շատ զարգացած չէ, բայց կան բոլոր նախադրյալները այստեղ այն զարգացնելու համար։ Վերջերս ամերիկյան National Geographic կազմակերպությունը կատարել է վիճակագրություն տուրիզմի վերաբերյալ և պարզ է դարձել, որ էքստրեմալ տուրիզմի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը։ Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը։

  • Էքստրեմալ տուրիզմն էլ իր հերթին բաժանվում է որոշ տեսակների.
  • էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներ
  • էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներ


էքստրեմալ տուրիզմի ջրային տեսակներից են

o Դայվինգ (սուզում) շատ հայտնի է ամբողջ աշխարհում։ Սա ակվալանգով և հատուկ ջրասուզային կոստյումով սուզումն է օվկիանոսի կամ ծովի հատակը՝ ծանոթանալու ստորջրյա աշխարհին։ Վեյքբորդինգ իրենից ներկայացնում է ջրային դահուկների, սնոուբորդի սքեյթի և սեևֆինգի համադրություն։ Մոտորանավակը իր հետևից տանում է լայն սերֆ, որն էլ ալիք է ստեղծում, իսկ մարզիկն էլ պետք է ցատկ կատարի այդ ալիքի վրայով։ Ջրային դահուկներ – ակտիվ հանգստի ամենահայտնի տեսակներից է։. Սրանք առաջին անգամ հայտնվել են 1922թ։ Ստեղծել է ամերիկայի Միննեսոտա քաղաքի բնակիչ Ռալֆ Սամուէլսոնը։ Վինդսերֆինգ –առագաստային սպորտի տարատեսակ է։ Սա մրցույթ է սերֆերի վրա, որոնց վրա էլ ամրացված են ոչ մեծ առագաստներ։ Ստեղծվել է ԱՄՆ-ում (1968 թ.)։ Սերֆինգ – Նույնը ինչ վինդսերֆինգը բայց առանց առագաստի։ Կարելի է արագություն հավաքել մինչև 12մ/վ. Բայց սրա ռեկորդն է 70կմ/ժ. Ռաֆտինգ – սա լեռնային գետով իջնելն է մակույկով կամ էլ հատուկ լաստանավով։ Սա ամենաշատ հաճախվող տուրերից է և համեմատաբար անվտանգ է։ Այժմ այն դարձել է շատ հայտնի և առաջարկվում է գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան լեռնային գետեր;

էքստրեմալ տուրիզմի ցամաքային տեսակներն են

o Մաունթինբայքինգ վերջերս դարձել է շատ հայտնի։ Սա հեծանվավազքն է միայն լեռնոտ, քարքարոտ և վտանգավոր ճանապարհներով։ Փորձառու բայքերները կատարում են նաև տարբեր հնարքներ։ Քարանձավագիտություն. Եթե դատենք այն բանով որ քարանձավագետները այն մարդիկ են ովքեր ազատ ժամանակ գնում են քարանձավներ, սա տուրիզմ է։ Բայց միևնույն ժամանակ սա գիտություն է։ Х races – սա այն է որ էքստրեմալ զբոսաշրջիկները այնքան լավ են պատրաստված, որ կարող են ժայռեր մագլցել, ձիեր վարել, հեծանվով լեռներ բարձրանալ կամ էլ ջրվեժների վրայով իջնել…Այս մարդիկ թիմեր են կազմում և մասնակցում մրցույթների որոնց նպատակն է հնարավորինս արագ հաղթահարել արգելքները։ Սա նաև կոչվում է մուլտիսպորտ, կամ էլ արկածային մրցույթներ։

էքստրեմալ տուրիզմի լեռնային տեսակներից են

o Ալպինիզմ –համարվում է ամենաէքստրեմալ հանգիստը։ Որպես կանոն ալպինիզմով զբաղվողները նախընտրում են ամառը, քանի որ եղանակը թույլ է տալիս մինիմալ ուժերով հասնել նշանակված կետին. Չնայած կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ձմեռը, եղանակի դժվար պայմանները միայն ավելացնւմ են ադրենալինը։ Լեռնային դահուկներ. Սա ակտիվ հանգստի ամենահին տեսակներից է։ Տարիների ընթացքում այս սպորտով զբաղվողների թիվը ոչ թե նվազեց այլ ավելացավ։ Հայաստանում էլ արդեն կան տեղեր որտեղ ցանկացողները կարող են զբաղվել լեռնադահուկային սպորտով։ Ամենահայտնին դա Ծաղկաձորն է։

էքստրեմալ տուրիզմի օդային տեսակներից են

o Պարաշյուտային սպորտ – Կլասիկ պարաշյուտիզմը իր մեջ նեռարում է երկու վարժություն։ Առաջինի նպատակն է վայրէջք կատարել կոնկրետ նշանակակետին՝3մ շառավղով։ Իսկ երկրորդի նպատակն է օդում կատարել տարբեր հնարքներ։ Մրցույթները ժամանակի վրա են։ Թիմային ակրոբատիկա Սա պարաշյուտիստներից կազմված թիմի հնարքնեն են օդում։ Պարաշյուտիստների քանակը լինում է հիմնականում 4 կամ 8. Լինում են նաև 16 հոգուց կազմված թիմեր։ 4 հոգուց կազմված թիմը վայրէջք կատարելու ընթացքում կարող է կատարել մինչև 30 հնարք։ Սքայսերֆինգ – սրանք դահուկներով թռիչքներն են որոնց ընթացքում կատարվում են զանազան հնարքներ։ Բեյս ջամփինգ. Պարաշյուտով թռնելու համար բեյս ջամփերին պետք չէ ինքնաթիռ կամ էլ ուղղաթիռ։ Նրան հերիք է նույնիսկ վերելակը։ Բեյսերը բարձրանում է որևէ շենքի կտուրին և ցած նետվում։ Օդապարիկով թռիչքներ Սա հասանելի է յուրաքնչյուր հասարակ մարդու և կարող է անցկացվել գրեթե յուրաքանչյուր երկրում։ Թռիչքի երկարությունը կախված է քամու ուժից։ Քամու միջին ուժի դեպքում դա 20-30կմ է։

էքստրեմալ տուրիզմի էկզոտիկ տեասկներից են

o Տիեզերական տուրիզմ –սա էքստրեմալ տուրիզմի ամենաթանկարժեք և ամենաէկզոտիկ տեսակն է։ Ճամփորդություն երկիր մոլորակից դուրս։ Դեռ տիեզերական զբոսաշրջիկներին կարելի է հաշվել ձեռքի մատների վրա։ Այսպիսի զբոսանքը կարժենա ավելի քան 20մլն դոլլար։
o Ջայլո տուրիզմ –սա էկզոտիկ և էքստրեմալ զբոսաշրջության տեսակներից է – կյանք նախամարդկանց ցեղերի հետ իրենց բոլոր սովորույթներով։ Այս յուրօրինակ տուրիզմի տեսակը սկսել է զարգանալ Ղրղզստանում։ Սա նախընտրում են մարդիկ ովքեր հոգնել են աղմկոտ քաղաքներից և կուզեին հայտնվել նախնադարյան կյանքում։
o Տուրիզմ դեպի հյուսիսային և հարավային բևեռներ.
Վերջերս սկսել են իրականացվել ճամփորդություններ դեպի Արկտիկա և Անտարկտիկա։ Եվ ավելի ու ավելի շատերն են ուզում լինել էքստրեմալ կլիմայական պայմաններում և տեսնել էկզոտիկ կենդանիների. Օրինակ պինգվիններին։
o Ջունգլիներով արշավներ Այս արշավների ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում ձուլվել բնությանը և ամբողջովին կտրվել քաղաքակրթությունից։ Եթե նույնիսկ արշավախումբն ունի ժամանակակից միջոցներ, արբանյակային կապ, օգնությունը կարող է գալ ժամեր կամ էլ օրեր հետո։ Դրա համար էլ յուրաքանչյուր դեպք կարող է վատ վերջանալ։