Ինչի՞ մասին պետք է հոգա յուրաքանչյուր զբոսաշրջիկ
Չկա ավելի լավ միջոց հորիզոնները ընդլայնելու համար, քան
ճանապարհորդության մեկնելը: Բայց մեր բոլոր ձեռնարկումները, այդ թվում՝ ճանապարհորդական,
հաճախ հանգեցնում են անսպասելի խնդիրների և հոգսերի: Մի շարք խնդիրներից ձեզ պաշտպանելու
համար բավական է իմանալ մի քանի հիմնական կանոն:
Ահա մի քանի խորհուրդ, որոնց պետք է հետևի խոհեմ ճանապարհորդը նախքան ճանապարհորդությունը և դրա ընթացքում:

#Տոմսն ամրագրեք
նախապես
Ավելի լավ է տոմսն ամրագրեք շաբաթներ առաջ, որպեսզի կարողանաք գումար խնայել: Իհարկե, միշտ կարելի է հույսը դնել թեժ առաջարկների վրա, բայց դա արդեն նման է ռուլետկայի: Կարճ ասած՝ որքան շուտ դուք ամրագրեք տոմսը և պլանավորեք ճանապարհորդությունը, այնքան քիչ է խորը հիասթափության հավանականությունը:

#Որոշ ժամանակով
դուրս եկեք սոցիալական ցանցերից
Եթե դուք ամեն օր պատմեք այն մասին, թե որքան լավ ժամանակ եք անցկացնում հունական լողափում կամ որքան էկզոտիկ է թայլանդական բանտը, հանցագործները կիմանան, որ ձեր տունը դատարկ է: Այսինքն, դուք՝ ինքներդ, կարող եք դառնալ գողերի տեղեկատուն: Եթե դուք չեք կարող զրկել ձեզ իրական ժամանակում տպավորություններով կիսվելու հաճույքից, ապա հոգ տարեք ձեր տան անվտանգության մասին:

#Գնեք որակյալ ապահովագրություն
Արտասահման գնալու ապահովագրությունը իսկական գիտություն է, և դուք պետք է շատ իմաստուն լինեք ձեր ընտրությունում: Հատկապես, եթե մեկնելու եք այնպիսի երկրներ, որտեղ չկա անվճար առողջապահություն, և որտեղ ցանկացած դժբախտ պատահար կարող է մեծ գումարներ արժենալ: Խնայողությունը խնայողություն, բայց վնասվածքները, հիվանդությունները, ավիաթռիչքների հետաձգումը, թանկարժեք իրերի կորուստը իրողություններ են, որոնք սպասում են յուրաքանչյուր զբոսաշրջիկի աշխահի ամեն անկյունում: Ճանապարհորդության խնայողական արդյունավետությունը կայանում է ոչ թե նրանում, որ տուն վերադառնաք լիքը գրպանուվ, այլ՝ ողջ և առողջ:

#Վստահված մեկին
տվեք ձեր փաստաթղթերի պատճենները
Այո, մենք չպետք է բացականչեք աշխարհին, որ մեկնում ենք ճանապարհորդության, բայց գրագետ զբոսաշրջիկը միշտ իր հարազատների մեջից կընտրի վստահված մեկին, ում մոտ կթողնի անձնագրի, ճանապարհորդական և այլ կարևոր փաստաթղթերի պատճենները, որոնք պետք կգան, եթե կորցնեք օրիգինալները: Բայց եթե չունեք նման վստահված մեկին, ապա կարող եք փաստաթղթերի պատճենները ուղարկեք ձեր էլեկտրոնային փոստին, որն էլ կկատարի ձեր վստահված ընկերոջ դերը:

#Արտարժույթը գնեք
մինչև օդանավակայան հասնելը
Գնելով արտարժույթը նախապես՝ դուք միայն կշահեք: Ինչպես ցույց է տալիս փորձը՝ սովորաբար օդանավակայանի փոխանակման կետերը առաջարկում են այնպիսի փոխարժեք, որը ձեզ համար 11%-ով թանկ կարժենա: Այսօր մեծ տարածում ունի օնլայն ռեժիմով արտարժույթի փոխանակումը: Դուք փոխանակում եք գումարը ծառայության կայքում, այնուհետև վերցնում գումարը օդանավակայանում: Եվ ոչ մի լրացուցիչ ծախս:
Նյութի աղբյուր Նան Սարուխանյան, Հայք Տուր

No comments:
Post a Comment