February 1, 2016

2016թ.-ի զբոսաշրջային միջոցառումները


Փետրվարի 7 -
 Թեժ լեռան հովտում անց է կացվելու Լոռվա Ձմեռ – 2016 46-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Կազմակերպիչ Վանաձորի քաղաքապետարան: 

Փետրվար 26-27 Լեռնադահուկային սպորտի Փառատոն "Snowland 2016": 
Կազմակերպիչ՝ Բլիսս Իվենտս:

Մարտի 27 - Սուրբ Հակոբ ԵԵՄ-ն համատեղ «ԱՐՄ ստրոնգ» ԵՀԿ-ի «Սուրբ Զատիկ» տոնին նվիրված իրականացնում են ամենամյա մշակութային փառատոն, որը միտված է հասարակության լայն շերտերին ներկայացնել «Սուրբ Զատիկ» տոնի մասին տեղեկատվություն, ինչպես նաև իրականացնել տարատեսակ մշակութային միջոցառումներ:

Այս տարի փառատոնը տեղի կունենա Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում: Հովանավորն է Վոռլդ Վիժն Արմենիան:


Ապրիլի 11 - Ձկան փառատոն. Կոտայքի մարզի Աբովյան քաղաք:
Կազմակերպիչ՝
 "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ

Մայիսի 21 - Տոլմայի փառատոն Մուսալեռան հուշահամալիրում: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը: 
 "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ

Հունիսի 4-5 – Էկոտուրիզմի փառատոն, Վայոց Ձոր, Գոմք և Մարտիրոս համայքներ: Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը


Հունիսի 4 - Ոչխարի խուզում փառատոն. Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Կազմակերպիչն է IdEA հիմնադրամը:

Հունիսի 12 - Հաց լեռներում փառատոն. Երևանի Էրեբունի ամրոց-թանգարան: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ: Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ

Հունիսի 18 - Թթի փառատոն . Հունիսի 3-րդ շաբաթ օրը Արցախում` Ամարասի վանքի շրջակայքում, կազմակերպվում է «Թթի» փառատոն սկիզբը 17:00: Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:

Հուլիսի 2 - «Սյունիքի բարիքներ» փառատոն, ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ): Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:

Հուլիսի 3 - Վարդավառ Միջազգային Փառատոն: Փառատոնը կանցկացվի Գեղարդի վանքի և Գառնու տաճարի տարածքներումԿազմակերպիչ՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ)

Հուլիսի 4 - Թթենու փառատոն. Սյունիքի մարզի Գորիս քաղաք: Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը:


Հուլիսի 11 - Տարազ փառատոն. Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ:


Հուլիսի 10-17 - Ոսկե Ծիրան Միջազգային Կինոփառատոն. Երևան: Կազմակերպիչ՝ Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն  http://www.gaiff.am/hy/regulations:


Օգոստոսի 11-12 - Նավասարդ փառատոն: Նպատակն է տոնել հեթանոսական Ամանորը: 
Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ

Օգոստոսի 15 /օգոստոսի երկրորդ շաբաթ օր/ - Գորգերի փառատոն. Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:


Օգոստոսի 16 - Մեղրի և հատապտուղների փառատոն. Տավուշի մարզի Բերդ քաղաք: Նպատակն է համտեսել և վաճառել մեղրի տարբեր տեսակներ, հատապտուղներ, ինչպես նաև դրանցից պատրաստված ըմպելիքներ:


Սեպտեմբերի 10 - Հատապտուղների Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի տասին, մոտ ժամը 12:00-ին Սանահին պատմական Քարե կամրջի մոտակայքում: Փառատոնի նպատակն է՝ ներկայացնել Լոռվա անտառների հատապտուղները (հոն, մոշ, ազնվամորի, մասուր և դրանցից պատրաստված հյութերը), տեղի բույսերից պատրաստված թեյ, թուրմեր: Միաժամանակ կներկայացվի հնամյա քաղաքի պատմությունը, մշակութային ավանդույթները՝ ազգային երգ, պար, թատերական արվեստ, նկարչություն, գորգագործություն: Կազմակերպիչ՝ Ալավերդու քաղաքապետարան, Նոր Ալավերդի ՀԿ

Սեպտեմբերի 10 - Խորովածի փառատոն. Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ: 
Կազմակերպիչ՝ "Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման" հկ

Սեպտեմբերի 24 - «Գաթայի» փառատոն, Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 12:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր): Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:

Սեպտեմբերի 30 - «Գինու» փառատոն,Վայոց Ձորի մարզ՝ Ռինդ գյուղ,  սեպտեմբերի վերջին շաբաթ օրը մեկնարկը՝ 17:00, (բերքի փառատոն, լավաշի պատրաստման ցուցադրում, խաղողի ճզման ավանդական մեթոդ, տնական օղու համտեսում, ժողովրդական երգեր, պարեր): Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:

Հոկտեմբերի 1-10 - Թատրոնի միջազգային փառատոն. Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 7-րդ անգամ:


Հոկտեմբերի 1 - Գինու փառատոն. Վայոց Ձորի մարզի Արենի գյուղ
: մեկնարկը՝ 13:00, (տնական գինու համտեսում, ժողովրդական պարեր, երգեր, խաղեր, գինու պատրաստման ավանդական մեթոդներ, պարի ֆլեշմոբ, թատերական ներկայացումներ, հայկական արտադրանքի գինու համտեսում, գինեգործների զորահանդես) փառատոնը կտեւի մինչև 20:00: Կազմակերպիչ՝ Արենի հիմնադրամ:

Հոկտեմբերի 9-11 - Դուդուկի փառատոն. քաղաք Գյումրի:

Հոկտեմբերի 12-13 /երկրորդ կիրակի օրը/ - Էրեբունի-Երևանի ծնունդը: 


2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-ամյա տարեդարձը:



No comments:

Post a Comment