August 24, 2015

Բարեգործություն մանկատներին



ԲԱՐԻ ՄԱՄԱ կազմակերպությունը սեպտեմբերի մեկին ընդառաջ նախաձեռնել է բարեգործական միջոցառում: Միջոցառման մանրամասները ներքեւում....
Եթե կան մարդիկ կամ կազմակերպություններ, ովքեր ցանկանում են միանալ, կարող եք զանգահարել 055257900 հեռախոսահամարով եւ ունենալ ձեր համեստ ներդրումը մանկատան երեխաներին ժպիտ պարգեւելու գործում:
___________________________________________
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՀԱՑՈՂ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ
Սեպտեմբերի 1-ին մնացել են հաշված օրեր: Երջանիկ երեխաները՝ ծաղիկները ձեռքերին կգնան դպրոցներ և մանկապարտեզներ:
Իսկ հարյուրավոր փոքրիկներ, որոնք ապրում են մանկատանը կամ ունեն առողջական խնդիրներ և որոնց մասին հոգ է տանում «Բարի մաման», այդպես էլ կմնան տանը: Առանց նոր պայուսակների, տետրերի, մատիտների և այլ պարագաների: Նրանք այդպես էլ չեն իմանա, թե ինչպես են բուրում սեպտեմբերի 1-ի համար գնված նոր հագուստը կամ գրենական պիտույքները, քանի որ չունեն մայրիկ, ով կարող է գնել այդ ամենը: Նրանցից հրաժարվել են առողջական խնդիրների պատճառով:
Բայց փոխարենը նրանք ունեն մեզ, բարի մամաների:
Խնդրում ենք, ձեր փոքրիկի համար նոր գրենական պիտույքներ գնելիս, գնեք ևս մեկ տուփ մատիտ կամ ալբոմ մեր խնամքի տակ գտնվող անօգնական ձագուկների համար:
Ձեր բալիկին մեծ ծաղկեփնջով դպրոց ուղարկելու փոխարեն գնեք ավելի փոքրը, իսկ այդ գումարով փորձեք օգնել մեր փոքրիկներին: Հավատացեք, յուրաքանչյուր դրամ նրանց համար նշանակություն ունի: Ծաղիկները կթառամեն կգնան, իսկ այդ դրամով մենք կկարողանանք էլ ավելի օգտակար բաներ գնել մանկատան փոքրիկների համար և պարգևել նրանց ուրախ ժպիտներ:
Եկեք բոլորս լինենք բարի: Եկեք միանանք:
Ւրերը կարող եք բերել մեզ օգոստոսի 30-ին ժամը 18:00-19:00 Հյուսիսային պողոտայի սկզբնամաս կամ զանգահարեք 055257900 և մենք կմոտենաք և կվերցնենք: Մեր կամավորները կսպասեն ձեզ:
Ցանկության դեպքում կարող եք գումար գցել մեր հանգանակության արկղի մեջ:
Շնորհակալ կլինենք, եթե թեկուզ տարածեք:

Հայկական Տուրիստական Տեղեկատուն միանում է նախաձեռնությանը:

No comments:

Post a Comment