Pages

March 14, 2016

Հունաստանի Վիզայի համար Դիմելու Մանրամասներ



Նախքան բուն նյութին անցնելը՝ ներկայացնում եմ վիզայի դիմումի օնլայն հղումը՝

https://www.vfsvisaonline.com/OnlineVAF-Greece/Account/RegisterUser

Ընկերներ ջան ուզում եմ կիսվել Հունական դեսպանատան օնլայն հարցաթեթի լրացման մանրամասներով: Ասեմ, որ մի երկու անգամ լրացնելուց հետո տրամաբանությունը հասկանալի է դառնում ու շուտ կոմնորոշվում ես: Այսօր զանգեցի վիզաների կենտրոն և վերջնական ամեն ինչ ճշտեցի և այսպես՝

1. Այսուհեւ բոլոր հարցաթերթրը ընդունվում են միայն օնլայն լրացված տարբերակով՝ ներում բեկում չկա:

2. Անչափահասների դեպքում հնարավորություն կա նշելու երկու խնամակալներին միանգամից /ինչը մնացած ոչ մի դեսպանատան օնլայն հացաթերթում զետեղված չի/: Լրացնողը ինքը կարող է ընտրել խնամակալների թիվը, մեկ կամ երկու և լրացնի տվյալները: Առաջին խնամակաը հայտնվում է հարցաթերթի հիմնական էջում 10- րդ կետում, երկրորդը Bar Code-ով էջին, որպես հավելյալ ինֆորմացիա: Եթե նշեք էլ մեկ խնամակալ, սխալ չի համարվում:

3. Անչափահասի դեպքում ով է հոգում ծախսերը բաժնում նշելով «ԱՅԼ» տարբերակը ազատ դաշտում կարող եք նշել «ծնողներ», բայց հենց սկսեք լրացնել արդեն ծախսերի բաժինը, կտեսնեք, որ տալիս է ընտրության միայն երկու հնարավորություն ծախսերը հոգում է «կազմակերպություն» «հրավիրող» և «ինքս»: դե բնականաբար անչափահասների դեպքում ինքս տարբերակը բազառվում է , ու հետևաբար ընտրում եք կազմակերպությունը:

4. Ահա հենց ծախսերի ծածկման դաշտում է հիմնական տարբերությունը մնացած բոլոր օնլայն ձևերից: Այստեղ չկա մի քանի տարբերակ միաժամանակ ընտրելու հնարավորություն: Դուք պետք է ընտրեք հիմնականը: Ասենք «ԿԱՆԽԻԿ», առաջ գնալով և լրացման ավարտին մոտենալով կբացվի հավելյալ նշումների համար նախատեսված պատուհանը ՈՐՏԵՂ ՇԱՏ ՑԱՆԿԱԼԻ Է, ԵԹԵ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ, ՆՇԵԼ ՄՆԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՆԳԼԵՐԵՆ օրինակ /նախապես վճարված կացարան, կրեդիտ քարտ, կանխավճարված տրանսպորտ/: ԱՀԱ ԱՅՍ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ կարտացոլվի ոչ թե հարցաթերթի հիմնական 33րդ կետում, այլ բառ կոդի էջում, մի փոքր աղյուսակի մեջ, որը նախատեսված է կամայական հավելյալ տեղեկատվություն նշելու համար, և անչափախասների դեպքում կմիանա երկրորդ խնամակալի անուն ազգանունին և այլ կոնտակտային տվյալներին:

Օնլայնի թերությունը հիմնական նա է որ նախքան ավարտելը լրացնողը հնարավորություն չունի մի ինտերֆեյսով դիտել և ստուգել ինքն իրեն, ասենք Իսպանականի նման, ինչը շատ հարմար է, այլ անընդհատ հետ ու առաջ պետք է տա, դա էլ առավել հոգնեցնում ու շփոթեցնումէ: Մյուս թերությունը այն է, որ օնլայն հարցաթերթը համակարգում պահպանվում է 14 օր, և եթե դուք այն չեք հասցրել ժամանակին տպել, կամ կորցրել եք հղումը, ապա հետ ողորմյա չեք կարող անել՝ և եթե ժամկետը լրացել է պետք է նորից լրացնել: Թերևս այսքանը: Հուսամ փորձի փոխանակումը ոմանց համար օգտավետ կլինի, և եթե դժվարացողներ կլինեն ՝ գրեք  Vasco Da Gamma ֆեյսբուքյան էջին, սիրով կպատասխանեմ....

Տեղեկությունները Տաթեւիկ Հարությունյանից

No comments:

Post a Comment